Վերջին ժամանակներում գործուն քայլեր են իրականացվում Հայստանում Քրիշնայական ազդեցիկ համայնք ստեղծելու համար: Ինչպես գիտենք Քրիշնայականությունը Հինդուիզմի առավել ազդեցիկ հոսանքներից մեկն է և բացառապես տարածված է ամբողջ աշխարհում:

 

Նախկին Խորհրդային Միության տարածքում 80-ական թվականներին քրիշնայական բավականին ստվար համայնքներ գործում էին հատկապես Հայաստանում: 90-ականների կեսերին երկրապահների կոշտ միջամտության արդյունքում այդ համայնքները ոչնչացվեցին, իսկ հետևորդների մեծագույն մասը արտաքսվեցին երկրից:

 

Սակայն ինչպես ցույց են տալիս վերջին ուսումնասիրությունները նրանց այդպես էլ չհաջողվեց արմատախիլ անել այդ ուսմունքը հայ իրականությունից, քանի որ մեծ թվով հայ քրիշնայականներ թեկուզ քողարկված պահպանել էին իրենց համոզմունքները: Իսկ վերջին մեկ տարվա ընթացքում Քրիշնագիտակցության միջազգային ընկերության անդամները ինտենսիվորեն փորձում են մոբիլիզացնել Հայաստանի քողարկված նվիրյալներին և անդամագրել նոր հետևորդներ: Ներկա դրությամբ չունենալով գրասենյակ նրանք սահմանափակվում են հետևորդների տներում կազմակերպված հավաքներով, որոնք տեղի են ունենում ամեն կիրակի' Երևան և Վանաձոր քաղաքներում: Նրանք անգամ հասցրել են նախորդ տարվա սեպտեմբեր ամսին մայրաքաղաքի կենտրոնում երթ իրականացնել:

 


Հնդկական այս կրոնա-փիլիսոփայական հոսանքը գրեթե միշտ դրսևորել է քարոզչական դինամիկ ճկունություն' կիռարելով մեթոդների և տեխնիկական հնարավորությունների լայն ցանց:
Կասկածից վեր է, որ այս խմորումները խճճելու են Հայաստանի առանց այն էլ խճճված կրոնական իրավիճակը և հրամայական է դառնում իրականացնել համապատասխան կրոնագիտական ուսումնասիրությունը, որը գրեթե բացակայում է հայ գիտական շրջանականերում:

 

 

Կարպիս Փաշոյան