Եթե Հայաստանը չի կարող անդամակցել որեւե քաղաքական դաշինքի Արցախի հետ միասին, ապա Ռուսաստանը նույն տրամաբանությամբ չի կարող որեւե տեղ անդամակցել Ղրիմի հետ միասին: Ճիշտ է, Մոսկվան պաշտոնապես ճանաչել է Ղրիմը որպես սեփական տարածք, իսկ Երեւանը չի ճանաչում Արցախը որպես Հայաստանի մաս (նաեւ Կրեմլի ճնշման տակ), սակայն Աստանայում Նազարբաեւը, Լուկաշենկոն ու Պուծինը պարզորոշ ակնարկում էին ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանները:
Ես չեմ լսել, որ ՄԱԿ-ը ճանաչել է Ղրիմի միացումը Ռուսաստանին: Իսն դո'ւք: Եթե Ալիեւի նամակի պես վերապահումերով նամակ է անհրաժեշտ Ղրիմի մասին, մենք Արսեն Ավակովի միջոցով կարող ենք կազմակերպել նման մի բան, միայն թե մեզ հանգիստ թողնեն...Արցախի հետ միասին, իհարկե:
Տիգրան Խզմալյան