Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծման և Քարվաճառի տարածքում տեղի ունեցած դեպքերի մասին:

 

 

Նախարարը հավաստիացրել է, որ ԼՂՀ և ՀՀ սահմանների պաշտպանությունը բանակը հուսալիորեն իրականացնում է, և ժողովուրդը պետք է վստահ լինի, որ բանակն իր խնդիրները կատարում է, չնայած հակառակորդը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը և լարվածություն է ստեղծում ԼՂՀ առաջին գծում, վերջին շրջանում նաև ՀՀ հյուսիս-արևելյան սահմանին:

 

 

Նման քայլերով պատրաստվու՞մ է արդյոք Ադրբեջանը պատերազմի հարցին թերհավատորեն է վերաբերվում նախկին վարչապետ և պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը, ում կարծիքով եթե հակառակորդը նման մտադրություն ունենար, լուռ կմնար, որպեսզի զգոնությունը թուլացնի:

 

 

Իսկ ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծումը շատ բարձր է գնահատել ՀՀ պաշտպանության մեկ ուրիշ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, ով համարում է, որ խրամատում կանգնած շարքային զինվորից մինչև բանակի հրամանատարություն և նախարար գտնվում են իրենց բարձունքին:

 

 

Դավիթ Պետրոսյան