Ինձ անկեղծ ասած քիչ է հետաքրքրում, թե ինչ են արել այն փողերի հետ, ովքեր հավաքել են Կարեն Մկրտչյանի առողջությունը վերականգնելու համար, ասում եմ քիչ են հետաքրքրում, որովհետև այսօր Կարենը առողջ վերադարձել է հայրենիք, կարողանում է քայլել, խոսել, իսկ դա ինձ համար ավելի կարևոր է, իսկ այն փաստաթղթերը, որը ներկայացրել է Կարենը ապացույցն է այն բանի, թե ինչի համար, ինչքան է ծախսվել և այլն, և այլն... ինձ զայրացրեց այն, որ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Կարենի ընկերը, բորբոքված ասում է. «Ինչ-որ մեկը կա՞ ում պիտի հաշիվ տանք, ո՞ւմ ա հաշվետու էս տղեն»:
Տղա ջան քո պահվածքը շատ տգեղ էր ու եթե դու նման բան ես ասում, ես էլ ասում եմ, այո՛, պետք է հաշվետու լինի, եթե դրա անհրաժեշտությունը կա, հարցեր... եթե ունես տուր... իսկ մամուլում պտտվող տգեղ խոսակցությունները պետք է հակառակը ապացուցելու համար ներկայացնել փաստաթղթերը, որը կապացուցի, թե օգնության կարգով փող հավաքած գումարները, որտեղ և ինչքան է ծախսվել Կարենի առողջությունը վերականգնելու համար... ինչն էլ, որ արվել է:
Իսկ քո գյադավարի պահվածքը հեչ սիրուն չէր, այո, շատ ու շատ մարդիկ են եղել, ովքեր փող են տվել Կարենի առողջությունը վերականգնելու համար ու եթե հարկ լինի, Կարենը պետք է հաշվետու լինի իրեն օգնող մարդկանց առաջ... Այնպես որ չէի անրադառնա այս թեմային, եթե Կարենի ընկերը Կարենին օգնելու փոխարեն, չվնասեր իր անմտածված բառերով... իսկ Կարենին ևս մեկ անգամ առողջություն եմ մաղթում ու թող որ այլևս առողջ լինի ու իր ընտանիքի գլխին..
Արթուր Հայրապետյան