Ժամանակին Հենրի Ֆորդը խնդրել է չհարցնել իրեն առաջին միլիոնից, իսկ մնացած եկամուտների մասին ինքը կպատմի ամեն ինչ: Եթե սա «տեղափոխենք» Ռուսաստան, ապա կարելի է ասել, որ դա վերաբերում է բոլորին և ոչ միայն առաջին միլիոնի առումով:

 

Եվ ըստ այդմ՝ եթե որևէ անձ կալանավորվում է այնտեղ տնտեսական բնույթի (կամ ոչ այդպիսի) հանցանք կատարելու պատճառաբանությամբ, ապա ես դա ընկալում եմ որպես Պուտինի (/Ենթապուտինի/Ենթաենթապուտինի և այլն) պատիժ՝ անձնական կամ քաղաքական (որ տվյալ դեպքում նույնն է) ինչ-ինչ մոտիվացիաներից ելնելով:

 

Թե կոնկրետ ինչ խնդիր է ունեցել Լևոն Հայրապետյանը Պուտինի (/Ենթապուտինի/Ենթաենթապուտինի և այլն) հետ՝ չեմ կարող ասել, բայց որ դա տեղավորվում է վերը նշված շրջանակում՝ կասկած բացարձակ չունեմ:

 

 

Վախթանգ Սիրադեղյան