…Բանաստեղծություն, որի բառը գիծն է ……Հենրիկ Մամյանի ստեղծագործություններին տված Վահագն Դավթյանի բնութագրումը շատ դիպուկ է, որովհետև, երբ նայում ես նկարչի դրած յուրաքանչյուր գծի կամ վրձնահարվածի ուղղությանը,այն տանում է քեզ անսահման գույների աշխարհ,հոգիդ լցնում է անբացատրելի ճիչով, միևնույն ժամանակ քեզ պատում է և պոեզիայի քնքուշ զգացողությունով, և զինվորին բնորոշ հայրենասիրական ոգով:

 

 

Հենրիկ Մամյանի յուրաքանչյուր վրձնահարված կամ մատիտի գիծ բանաստեղություն է, խոսք է, որով նա հաղորդակցվում է մարդու հետ, կարողանում է թափանցել նրա հոգու խորքը, օգնում է՝ որպեսզի խոսես իր կտավների հետ, իսկ երբ բառերն են ավարտվում, կարող ես պարզապես լռել. Լռությու՛ն, որը հազարավոր բառերից խոսուն է:

 


Եվ խոսում է նա լուռ, խոսում է անկեղծ, խոսում է առանց կաշկանդվածության:
Գույների անսահման տարածությու՛ն, որը կարող ես տեսնել և զգալ նկարչի նկարներում, որով հոգիդ հարսատնում է, որը քեզ կտրում է իրական կյանքի գորշ պատկերից:
Հենրիկ Մամյանինը ամեն անգամ մի տեսակ տարբերվում է. նա մի՛շտ մի նոր բան է դնում պատկերի մեջ :

 

Արթուր Հայրապետյան