ԱՄՆ-ն իր գործողություններով ակնհայտորեն ցանկանում է Ռուսաստանին ներքաշել պատերազմի մեջ, բայց Պուտինը սառնասրտություն է ցուցաբերում: Ինչու՞ Ռուսաստանը չի մտնում պատերազմի մեջ՝ աչք փակելով ուկրաինական բանակի կողմից ռուսների նկատմամբ իրականացվող բռնությունների վրա, աչք փակելով արևմուտքի կողմից կիրառվող սանկցիաների վրա Մոսկվայից ընդամենը կիլոմետրեր հեռու ծավալվող ռազմական գործողություններում: Ռուսաստանն երբեք պատերազմի մեջ չի մտնի և պատահական չէր Պուտինի այցը Կուբա, որով Պուտինը մեսսիջ ուղղարկեց ԱՄՆ-ին, որ պատերազմի վտանգավոր օջախ առկա է նաև ԱՄՆ-ի «քթի տակ», հուսանք՝ Պուտինի սառնասրտությունն երկար կպահպանվի և մարդկությունը ստիպված չի լինի ևս մեկ արհավիրքի դիմակայել: Ի դեպ, պատմությունը ցույց է տալիս, որ երբ Ռուսաստանին փորձում են մեկուսացնել, նա փակվում և փակ սահմանների ներսում, գոնե ռազմականապես, շատ ավելի է ուժեղանում:

 

 

 Մենուա Հարությունյան