Ինչպես հայտնի է, երեկ ՌԴ քննչական կոմիտեն դիմել է դատարան գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու միջնորդությամբ: Հայրապետյանին կասկածում են «Բաշնեֆտի» վաճառքի ժամանակ ֆինանսական մեքենայությունների մեջ: Այս մասին հայտնում է ՌՈՍԲԱԼՏ-ը և իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրին հղում տալով նշում, որ Լևոն Հայրապետյանը կասկածվում է ՌԴ ՔՕ 160 (վատնում) և 174-րդ հոդվածների (հանցավոր եկամուտների օրինականացմում) հատկանիշերով կատարած հանցագործությունների մեջ: Նախաքննական մարմնի վարկածի համաձայն՝ 2008թ. «Բաշնեֆտի» վաճառքից Հայրապետյանը մեծ տոկոս է ստացել: Անցյալ գիշեր իրավապահները նրա գրասենյակը խուզարկելիս հայտնաբերել են 2 տուփ փամփուշտ: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները երեկ «Դոմոդեդովո» օդանավակայանից բերման են ենթարկել մեծահարուստ Լևոն Հայրապետյանին, երբ նա վերադառնալիս է եղել Մոնակոյից:
Առաջին հայացքից սա կարելի է համարել շատ սովորական մի իրադարձություն. ամեն դեպքում Ռուսաստանում առաջին անգամը չի, որ մեծահարուստի են ձերբակալում, կամ առաջին անգամը չի, որ այդ երկրում նման աղմկահարույց պատմությունը: Սակայն ամեն բան այլ ընթացք կստանա, եթե նայենք խնդրին այլ կողմից' Լևոն Հայրապետյանն աշխարհի ամենահարուստ տաս հայերից մեկն է ու արցախցի ի դեպ նաև' Արցախի թիվ մեկ օժանդակողներից մեկը: Այս նյուանսը արդեն գլխիվայր փոխում է իրերի դրությունը:
Իհարկե դեռ իր խոսքը կասի գործով զբաղվող ռուսական նախաքննական-իրավապահ լիազոր մարմինը, սակայն ամեն դեպքում կուզենայի հարցին մի փոքր ավելի մանրամասն անդրադառնալ: Նախ, փորձենք հասկանալ, թե ով է Լևոն Հայրապետյանը: Ծնվել է Արցախի Վանք գյուղում՝ 1949-ին: Աշխատել է որպես լրագրող «Օգոնյոկ» և «Կոմսոմոլսկայա պռավդա» թերթերում: Արդեն ինչպես նշեցինք Աշխարհի տասն ամենահարուստ հայերից մեկն է. ով առատաձեռն նվիրատվություններով սատարում է ոչ միայն Հայաստանին, այլ նաև Արցախին: Մշտապես հայանպաստ ու անթաքույց հակաադրբեջանական հայտարություններով է հանդես եկել: Լ. Հայրապետյանի մեկենասությամբ Արցախում ռազմական ուսումնարան է կառուցվում:
Ի դեպ նա հաճախ է դժգոհություն հայտնել Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականության մասին՝ նաև նշելով, թե «Սերժ Սարգսյանը լավագույնն է վատագույնների մեջ»:
Նարեկ Գաբրիելյան