Իսպանական ESPN-ի անցկացրած հարցման արդյունքներով տարվա լավագույն թենիսիստուհի է ճանաչվել ռուսաստանցի Մարիա Շարապովան:

 

Լավագույն թենիսիստը Ռաֆայել Նադալն է, ով նվաճել է ATP-ի 10 տիտղես:

 

Լավագույն արտասահմանցի մարզիկը Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն է:

 

Տարվա ամենահաջողակ մարզիչը «Սան Անտոնիոն» գլխավորող Գրեգ Պոպովիչն է, ում գլխավորությամբ թիմը 2013/14-ի մրցաշրջանում դարձավ բասկոտբոլի ազգային ասոցիացիայի (NBA) չեմպիոն:

 

Հոկեյիստների շրջանում լավագույնը ճանաչվել է «Պիտսբուրգի» հարձակվող Սիդնի Կրոսբին:

 

 

Ֆուտբոլային հասարակություն