Գայթակղման հիմքում ինտրիգն է։ Ձայնդ, ժեստերդ, պահվածքդ պետք է առեղծվածային դարձնեն քեզ։ Կանացի ցածր ձայնը տղամարդուն տրամադրում է շփվելու և խթանում է նրա երևակայությունը։ Հիշի՛ր, որ տղամարդիկ ոչ միայն «սիրում եմ աչքերով», այլ նաև «սիրում են ականջներով»։ Հաճելի, նուրբ ձայնով արված հաճոյախոսությունը ևս մեկ քայլ է քո օգտին։

 

Ցանկալի տղամարդուն գայթակղելու համար օգտագործի՛ր «մագնիսացնող հայացքը» սկզբում տղամարդու ուսերի վրայով թեք նայի՛ր անորոշ ուղղությամբ, ապա հայացքդ կանգնեցրու՛ նրա աչքերի վրա։ Նայի՛ր արտահայտիչ, բազմանշանակ հայացքով։

 

Սիրախաղի սկզբում կարող ես հոգեբանական մեթոդներ կիրառել՝ ներդաշնակ շփում ստեղծելու համար։ Օրինակ՝ զրույցի ժամանակ նրանց աննկատ կրկնօրինակի՛ր նրա շարժումներն ու ժեստերը. դա կոչվում է «հայելային արտացոլման» մեթոդ։ Տղամարդը քո մեջ կտեսնի ինքն իրեն և ավելի հեշտ կսկսի վստահել քեզ։