Ինչպես գիտենք բանակները ուժեղ են իրենց ոգով,որը ձեռք է բերվում ոչ փողով,իսկ փողով ձեռք բերված զենքը զուտ ոգով ուժեղի գործիքն է: Եթե ոգով ուժեղ չես,քեզ այդ գործիքը օգուտ չի տա.առաջին իսկ վտանգի պահին թողնելու ես գործիքը և փախչես : Իսկ եթե ոգով ուժեղ ես,ապա զենքը քո ձեռքում լավ գործիք է հաղթելու համար: Բանակ գնացող զինվորին գլխավոր ոգեղեն ուժ տվողը իր մայրն է,եթե մայրը առյուծ է,իր զավակնել առյուժ կլինի,իսկ ,եթե մայրը վախ ներշնչի,ապա իր զինվոր զավակնել վախը սրտում է ծառայելու: Հին սպարտացիները ռազմիկների ազգ էին,իսկ նրանց քաջության աղբյուրը նրանց մայրերն էին.սպարտացի մայրը,երբ իր զավակին պատերազմ էր ճանապարհում,չէր լացում,կամ ասում բալես քեզ հեռու կպահես վտանգներից,այլ՝ տան շեմին իր տղային տալիս էր վահանը և ասում.- Տուն կգաս վահանի վրա,կամ՝ վահանով: Մի նախադասություն,որը իր մեջ ամեն ինչ էր պարունակում: Վահանի վրա պառկած տուն էին բերում մարտում ընկած սպարտացուն,իսկ վահանը ձեռքին հաղթանակած սպարտացին էր գալիս,իսկ եթե սպարտացին վահանը գցեր մարտի դաշտում և փախչեր,մայրը նրան տուն չէր թողնի: Հ.Գ.մեր բոլոր հաղթանակները սկսած Հայկի Բելին հաղթելուց մինչև Արցախ,կռել ենք,որովհետև ՀԱՅ ՄՈՐ մի տեսակ կա,որը սպարտացի մայրերին ոչնչով չի զիջում:
Տիգրան Մկրտչյան