«Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը նախագահական ընտրություններին չի մասնակցել, որ մաքուր մնա: Այս մասին այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում, որ այդ ամենից հետո Տիգրան Կարապետյանը որոշել է ճամփորդել: Պարբերականի հետ զրույցում Կարապետյանը հաստատել է այդ լուրն ու ասել. «Մարտի 2-ին մեկնում եմ Հնդկաստան, հետո կմեկնեմ Ճապոնիա: Այն կեղտոտությունը ինչ կատարվեց Հայաստանում, հայի համար չէ: Հայը միշտ վեհ պետք է մնա, և ես որոշել եմ ինքս ինձ ուրախացնել»: