Բրիտանացի սոցիոլոգները պարզել են ժամանակակից եվրոպացու կյանքի ամենաերջանիկ պահը: Նրանց տվյալներով, դա ուրբաթ, երեկոյան ժամը 18:08-ն է:
«Ուրախության եւ երջանիկ տպավորությունների գագաթնակետը մարդուն գալիս է այն պահին, երբ նա ուրբաթ օրը լքում է իր աշխատավայրը եւ մտածում, թե ինչպես անցկացնի հանգստյան օրերը»,- նշել են գիտնականները. «Ամենասուրը դա զգացվում է Եվրոպայի միջինվիճակագրական բնակչի մոտ երեկոյան ժամը 6-ից ութ րոպե անց»:
Իսկ ամենավատ տրամադրությունը եվրոպացիներն ունենում են երկուշաբթի, 13:42 րոպեին: