Ես ընդունում եմ, որ այս երկրում տնտեսությունից հասկացող առաջին մարդը չեմ, բայց մի բան չեմ հասկանում. Ինչու ենք մենք ամեն ինչ անում, որ մեր երկրից բիզնես գնա ու ծաղկի այլ վայրում, ինչու մենք չենք հասկանում, որ ամեն արատագաղթող դա կորցված հզորագույն պոտենցիալ է երկրիս համար, ամեն գնացած ընտանիք ԶՈՒՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ տեսանկյունից կորուստ է մեզ համար:

 

Հիմա խոսեմ ավելի առարկայական և ՑԱՎՈՔ՝ շատերի համար հասկանալի միակ լեզվով. Հայաստանում արտադրանքների մեծագույն մասը ձերն է, ռեստորանային և ժամանցային բիզնեսի մեծագույն մասն էլի ձերն է, հանգստյան գոտիների, շինարարական ապրանքների, ավիափոխադրումների, մաքսային մուտքերի ու ելքերի վերահսկողության մեծ մասը ձերն է, մնացած մասը կարող է հավակնել ընդամենը լավագույն դեպքում նորմալ ապրելուն, բայց ՄԵՆՔ՝ այդ մնացյալ մասը, ձեր բիզնեսները սնուցողն ենք, ձեր ծառայություններից ու ապրանքներից օգտվողը, սակայն ստացվում է, որ մենք, այսինքն ՀՀ քաղաքացիների մեծագույն մասը, գնալով կորցնում ենք գնողունակությունը ու ԲՆԱԿԱՆԱԲԱՐ տուժում եք նաև դուք տղեք ջան:

 

Այսինքն, մեր վատ ապրելը վնաս է ձեր բիզնեսին, իսկ մեր լավ ապրելու համար շատ բան պետք չի, ուղղակի պետք է մանր ու միջին բիզնեսին ԻՐՈՔ չխանգարել ու մեկել բանկերի ԳՅԱՄԵՐԸ մի քիչ քաշել: Հավատացնում եմ ձեզ այդ քայլերից հետո ԴՈՒՔ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿԱՊՐԵՔ, թե չէ հիմա բոլորդ բողոքում եք, որ առևտուր չկա, հանգստացող չկա, ՀԱՑ ԱՌՆՈՂ չկա, բա որտեղից լինի....: ՄԻ խոսքով՝ գոնե հանուն ձեր ծոռների ավելի բարեկեցիկ ապագայի՝ մի քիչ մտածեք ՀՀ քաղաքացիների մասին:

 

 

Զոհրապ Եգանյան