Ստեղծագործ հանճարները միշտ յիշւում են յարգանքով ու գրեթէ առասպելական համբաւ են գտնում: Դժւար է հաւատալ, թէ նրանք էլ ունեցել են թերութիւններ ու տարօրինակ վարքեր ու սովորութիւններ: Այստեղ նշում ենք փոքրիկ իրականութիւններ նրանցից մի քանիսի մասին:

 


Նիկոլա Թեսլա (10.07.1856 – 07.01.1943) - Յայտնի ճարտարագէտը յատուկ ատելութիւն էր զգում մարգարիտների, ծանրակշիռ կանանց, որոշ հագուստների, մարդկային մազի ու սեռական յարաբերութեան նկատմամբ: Նա շատ սիրում էր 3 թիւը ու նաև այն թւերը, որոնք բաժանւում են երեքի: Հիւրանոցի սենեակ ընտրելիս, նա անպայման ընտրում էր այսպիսի համարով սենեակ: Նախընտրում էր ընթրել միայնակ, որովհետև ամանները պիտի լւանար անպայման 18 անգամ (որը բաժանւում է 3-ի): Նա նաև աղաւնիների սիրահար էր ու պնդում էր, որ երկկողմանի սէր է հաստատել մի սպիտակ աղաւնու հետ:

 


Իսաք Նիւթոն (04.01.1643 – 31.03. 1727) - Նիւթոնը ընտրւել է խորհրդարանի անդամ ու մնացել է այնտեղ մէկ տարի: Այս մի տարւայ ընթացքում նա մէկ, միայն մէկ նախադասութիւն է արտասանել՝ խնդրում եմ փակէք այդ պատուհանը:

 


Եօհան Վոլֆգանգ Գեօթէ (28.08.1749 – 22.03. 1832) - ու վերջապէս Գեօթէն իր գզրոցում պահում էր փթած խնձորներ, որովհետև, ասում էր՝ չի կարող աշխատել առանց փթած խնձորի հոտի:

 

 

Սանասար Կարապետյան