Մի անգամ շուկայում  յին մոտեցավ մի կին ու նրան մի թուղթ պարզեց։


- Պարո՛ն Պիկասո,- հուզված ասաց կինը,- ես Ձեր մեծ երկրպագուն եմ։ Ինչ-որ բան կնկարե՞ք ինձ համար։


Պիկասոն ուրախությամբ համաձայնվեց և իրեն մեկնված թղթի վրա արագ արվեստի գործ ստեղծեց։ Ժպիտը դեմքին՝ նա կնոջը վերադարձրեց թուղթը՝ ասելով.


- Սա միլիոն դոլար կարժենա։


- Բայց պարո՛ն Պիկասո,- զարմացած արտաբերեց կինը,- Դուք ընդամենը 30 վայրկյան ծախսեցիք այս փոքրիկ գլուխգործոցի վրա։


- Բարի՛ կին,- ժպիտով պատասխանեց Պիկասոն,- ես 30 տարի եմ ծախսել այս գլուխգործոցը 30 վայրկյանում նկարելու համար։

 


Անգլիայի թագաժառանգ Չարլզը սովորում էր Քեմբրիջում և նրա հետ դասերին այցելում էր նաև թիկնապահը:


Դասախոսներն առաջարկում են նրան էլ մասնակցել դասերին, իսկ տարեվերջին նա նույնպես քննություն է հանձնում Չարլզի հետ: Հետաքրքիրն այն է, որ թիկնապահն ավելի բարձր բալեր է հավաքում, քան արքայազն Չարլզը և ստանում դիպլոմ:

 

 

Մհեր Միրզոյան