ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ


Ժողովուրդ ջան եկեք տարածենք օգնենք էս եզդի աղջկան, ով դիմում է բոլորիս: Տեղադրում եմ նրա նամակն ամբողջությամբ:


Մայրս' Զինա Շամոյանը 30 տարեկան հասակից տառապում է «Ցրված Սկրելոզ» հիվանդությամբ: Նախ նշեմ, որ հիվանդւոյթունը անբուժելի է և հնարավոր չէ ազատվել այս հիվանդությունից: Ցրված սկլերոզը կենտրոնական նյարդային համակարգի բորբոքային դեմիելինացնող հիվանդություն է։ Ցրված սկլերոզի ժամանակ տուժում է նյարդային հանգույցների միելինային թաղանթը, որը հնարավորություն է տալիս ազդանշան փոխանցել մի բջջից մյուսը։ Արդյունքում մարդն այլեւս չի ստանում օրգանիզմի կենտրոնական ուղեղային կարգավորումները. եթե վնասվում է տեսողական նյարդը, առաջանում է տեսողության կորուստ, իսկ եթե լսողական նյարդը՝ տուժում է լսողությունը։


Արդեն երկար տարիներ է զբաղվում են մայրիկիս բուժմամբ և այս ընթացքում Հայաստանում կիարռվող բոլոր միջոցները և դեղամիջոցները օգտագործվել են ու հիմա մայրիկիս հիվանդությունը գտնվում է մի փուլում, երբ Հայաստանում այլևս ոչինչ անել հանարավոր չէ: Երկար տարներ ապրել եմ այն հույսով, որ հնարավոր կլինի մորս բուժել, իսկ հիմա ստիպված եմ մտածել միայն նրա կյանքը փրկելու մասին: Մայրս հիմա առաջին կարգի հաշմանդամ է և չի կարողանում քայլել: Երկար եմ մտածել հրապարակային խոսել իմ կյանքի այս դժվար փուլի մասին' հիմա եկել է մի պահ, որ անհրաժեշտ է փրկել մայրիկիս կյանքը: Խնդրում եմ բոլոր բարեգութ մարդկանց հնարավորության դեպքում օգնել մայրիկիս Մոսկվայում անհրաժեշտ բուժում ստանալու հարցում: Պատրաստ եմ տրամադրել անհարաժեշտ տեղեկատվություն բոլոր նրանց ովքեր ցանկանում են օգնել: Խնդրում եմ նաև լրատվամիոցներին օգնել ինձ այս դժվարին պահի' օգնել ինձ փրկել մայրիկիս կյանքը:


Կոնտակտներ' Հեռ. 098 088 148,  ֆեյսբուք

 

 

 

 


Արմեն Մկրտչյան