Եվրոպական խորհրդարանը հաստատել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ժան-Կլոդ Յունկերի թեկնածությունը: Սա նշանակում է, որ Լյուքսեմբուրգի նախկին վարչապետը կփոխարինի Ժոզե Մանուել Բարոզոյին' ստանձնելով Եվրոպական միության ամենաազդեցիկ պաշտոնյայի դերը առաջիկա 5 տարիների համար:

 


Ժան-Կլոդ Յունկերը Եվրախորհրդարանում մեծամասնություն կազմող Ժողովրդական կուսակցության անդամ է:
Նրա թեկնածությանը կտրականապես դեմ էր Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ կարծելով, որ Յունկերը սերտորեն առնչված է բրյուսելյան չինովնիկության հետ ու ավելի քիչ հաշվի կառնի ԵՄ անդամ պետությունների կարծիքները:

 


Ենթադրվում է, որ Մեծ Բրիտանիայում ուժեղանալու են ԵՄ-ից դուրս գալու տրամադրությունները: Ի դեպ, այսօր Քեմերոնը կատարել է կադրային փոփոխություններ՝ կաբինետում ուժեղացնելով այն մարդկանց դիրքերը, ովքեր դեմ են խորացված եվրաինտեգրացիային:

 

 

Սուրեն Սուրենյանց