Այսօր 50 տարեկան հասակում կյանքից հեռացավ վրացական "Վարդերի հեղափոխության" գլխավոր բեմադրիչն ու հեռարձակողը, վրացական ամենամեծ ու ամենապրոֆեսիոնալ հեռուստաընկերության հիմնադիր Էրոսի Կիծմարիշվիլին:
Կիծմարիշվիլու դին հայտնաբերվել է իր տնից ոչ հեռու կայանած մեքենայի մեջ, գլխին ստացած հրազենային վերքից: Նախնական վարկածի համաձայն Կծմարիշվիլին ինքնասպան է եղել:
Կծմարիշվիլին Վրաստանի Վրաստանի երևի թե ամենախոշոր մեդիամագնատն էր, նրան էր պատկանում "Ռուստավի 2" հեռուստաընկերությունը, որը Վրաստանում ունի ամենամեծ վարկանիշն ու ամենամեծ պրոֆեսիոնալ կադրային բանկը:
Վրաստանում կա տարածված տեսակետ, որ չէր լինի "Վարդերի հեղափոխությունը" եթե 2003թ-ին այն ամբողջ Վրաստանով մեկ չհեռարձակեր Կծմարիշվիլուն պատկանող հեռուստաալիքը:
Վարդերի Հեղափոխությունից քիչ անց Կծմարիշվիլին նշանակվել է Ռուսաստանում Վրաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան, 2008թ-ին թեև կոշտ քննադատության ենթարկեց Սահակաշվիլուն Ռուս-Վրացական պատերազմի մեջ մտնելու համար, այնուամենայնիվ Սահակաշվիլու թիմի փոփոխությունից հետո շարունակեց ակտիվորեն պաշտպանել Սահակաշվիլու թիմին, ու կոշտ քննադատության ենթարկել իշխող "Վրացական երազանք" կոալիցիայի ներկայացուցիչներին:
Ուշագրավ է, որ իբր ինքնասպանության պատրաստվող Կծմարիշվիլին ուղիղ մեկ ամիս առաջ պայքարում էր Թիֆլիսին ամենամոտ գտնվող Ռուստավի քաղաքի քաղաքապետի պաշտոնոնի համար:
Կարեն Թովմասյան