Էսօր մի տեսակ երկար ուզում եմ կիսվեմ ու մի քանի հարցի պատասխան գտնեմ, չնայած կասկածում եմ, որ կգտնեմ...
Ինչպես Երևանում տեղի ունեցող յուրաքանչյուր մեծ մշակութային իրադարձության, Ոսկե ծիրանին նույնպես հետևում եմ, ու իմ ամենասիրելի փառատոններից մեկի էս տարվա բացման արարողությունը մի քիչ ավելի ցնցեց (վատ առումով):
Նախ մի քանի ՎԱՏ քաղաքական դեմքերի առկայությունն էր անհասկանալի, հետո շոու բիզնեսի աստղերի սնդուսափայլ այցը կարմիր գորգի վրայով, տասնյակ արվեստագետների ու արվեստասերների համար նախատեսված աթոռների զավթումը Սերժ Ազատիչի թիկնազորի համար:
ՎԱՏ լուսաբանումը, էն որ կայքերն ու TV-ներն արդեն էնքան աճել են որ լայաղ էլ չեն անում կարգին անդրադառնան գոնե ներկա չգտնված հանրությունը իմանա բացվեց էդ փառատոնը թե ջրին գնաց...
Միայն Կիմ Կի Դուկի ներկայությունն էր ոգևորող...
Հ.Գ.
ի գիտություն բոլոր էն մարդկանց ովքեր կշտապեն եզրակացնել, որ ես աբիժնիկ եմ քանի որ ինձ բանի տեղ չեն դրել ասեմ, որ ես էլ էի հրավիրված բացման հանդիսավոր արարողությանը բայց քաղաքում չլինելու պատճառով չկարողացա ներկա գտնվել:
Մանուկ Նիգոյան