Խե՜ղճ աղջիկներ...ինչու՞ եք այդքան վստահաբար տեր ու տիրակալը դառնում այն տղաներին,ովքեր մտերմանում են ձեզ հետ:Շտապում եք սեփականաշնորհել նրանց, ցուցադրվել նրաց հետ ամենուր, ամենքին՝ ընկերական միջավայրում, համացանցերի ձեր նկարներում, սիրային զեղումներում, ձեր մեկնաբանություններում զգայացունց,բոլորի ուշադրությունը գրավող ծիծաղելի խոսքերով:Դուք աշխարհին հանում եք ձեր դեմ.միգուցե կա մի ավելի՜ խելացի աղջիկ, որ մտքում նույնպես սիրում է նրան՝ ձեր կարծեցյալ սիրուն, ու դուք դա չգիտեք, բայց շարունակում եք ցուցադրել, որ այդ տղան ձերն է, ձեր սեփականը . մի որոշ ժամանակ դա տղաներին, տղամարդուն հաճելի կլինի, հետո նրանք ,,խելքի կգան,, և շատ արագ կհոգնեն ու կնեղվեն իրենց՝ ,,սեփականաշնորհված,, լինելու տանջող մտքերից..
Իսկ դուք շարունակում եք բոլորին ցուցադրել, որ այդ տղայի, տղամարդու տերը դուք եք, որ դուք ամենակարողն եք,ամենախելացի՜ն...Եվ մի գեղեցիկ օր շատ արագ նա կփորձի փախչել ձեր ձեռքից ու կհայտնվի մեկ ուրիշի,ասենք՝ ձեր հենց ընկերուհու գրկում,և հօդս կցնդեն ձեր բոլոր երազանքներն ու կառուցված օդային ամրոցները,այն բույնը, որ հյուսել էիք երկուսիդ համար ձեր անհաստատ մտքի ոլորաններում:
Դուք կորցրիք նրանց, որովհետև շա՜տ էիք ինքնավստահ. դուք սիրուց կորցրել էիք ձեր գլուխն ու մոռացել, որ նրանք այդ ընթացքում ավելի շատ ուսումնասիրում էին ձեզ՝ որպես հետաքրքրության նոր օբյեկտի, ու փորձում էին օգտվել ձեր անմիտ ինքնասիրահարվածությունից,իսկ դու՞ք. ինքնավստահ ձեր խելքին ու այն կարծիքին, որ ամենագեղեցիկն եք, ամենախելո՜քը, ամենա՜-ամենան,որ ձեր նմանին նրանք չէին էլ հանդիպի ու գտնի,որ չէ՛, չկա ձեզ նմանը, դուք նրանց միա՜կն եք...
Օ՜, չարաչար սխալվում եք.դուք ուղղակի չեք հասկանում, որ աշխարհի աչքի առջև ձեր ցուցադրական ու բաց սիրով հոգնեցրիք ու ձանձրացրիք նրանց և մանկամտաբար բացահայտեցիք ձեր անտանելի բնավորության բոլոր կողմերը, միգուցե,ձեր մարմնի տգե՞ղ մասերն ու թերությունները...Դուք ուղղակի մերկացրիք ձեզ՝ թույլ տալով, որ նրանք տեր դառնան ձեր բոլոր գաղտնիքներին ու աչքի տակով էլ մի այլ աղջկա ուսումնասիրեն. չէ՞ որ տղաները որսորդնե՜ր են...Ու գեղեցիկ կամ ձեզ համար տխուր մի օր լքեցին ձեզ՝փախչելով ձեր գրկից այլ՝ իրենց համար նոր գաղտնիքներ թաքցնող մի այլ գիրկ..Դուք չե՛ք հասկանում,որ ձեր բացահայտ կապն ու ցուցադրական սերը այլ աղջիկների նախանձն է շարժում, և չար բամբասանքները վխտում են ձեր շուրջ...ու մի օր հասնում նրանց ականջին...
Վե՛րջ...Մարդկանց ու աշխարհին ցուցադրվելով՝ կորցրիք ձեր եզակիությունն ու բացառիկությունը,ձեր հրապույրներն ի չիք դարձան,էլ չեն գրավում ձեր սիրուն, ձեր պատիվն ու հեղինակությունը նրանց աչքում ընկավ, 0-ի հավասարվեց:Ե՞վ....կորցնելով նրանց,մնացիք միայնակ:Ցավալի է...Դուք ինքներդ կոտրեցիք ձեր սիրո երազները՝ ինչպես մի ջարդված ապակե արձանիկ .ձեր փայփայած հույսերը ոչնչացան ձեր իսկ մեծամիտ-անգիտությամբ...Ու դուք իջա՜ք երկինքներից գետին ՝ ընդմիշտ կորցնելով և՛ սեր, և՛ հույսեր...Ու ապրում եք մի նոր փարոս գտնելու հույսով...Ափսո՜ս...
Անժելա Ներսեսյան