Թող որ նման բարեգործական միջոցառումները շատ լինեն, որովհետև այսօր բարի մարդիկ քիչ կան, մինչդեռ ողջունելի է, որ դեռ քիչ, բայց մնացել են՝ կան...

 

 

Վազգեն Ա Ամենայն Հայոց Վեհափառը ասել է. Մենք՝ հայերս, մեր նախնիներով հպարտ լինելու բազմաթիվ պատճառներ ունենք. ուրեմն եկեք այնպես ապրենք մեր կյանքը, որ գալիք սերունդները նույնպես հպարտ լինեն իրենց նախնիներով...

 

 

«Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը մեկնարկել էր դեռ ամիսներ առաջ: Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ փետրվարի 15-ին տոնական միջոցառումների ու զորամասեր այցելությունների հետ մեկտեղ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ ԱՀԹ երիտասարդական միությունները կազմակերպել էին բարեգործական ճաշկերույթ, որի ժամանակ հանգանակվել էր 50 միլիոն դրամ:

 


Զոհված զինվորների ընտանքիներին տրամադրվել է 350 000-ական, առաջին կարգի հաշմանդամներին՝ 200 000-ական, երեք զինծառայող ունեցող ընտանիքներին՝ 180 000-ական, իսկ երկու զինծառայող ունեցող ընտանիքներին՝ 100 000-ական դրամ:

 


Այս կարևորագույն ծրագիրի մասին, որ իմացա, մի փոքր միխիթարվեցի, որ այսօր զոհված զինվորների ընտանիքները և ոչ միայն զոհված, կարող են փոքրիկ աջակցություն ստանալ հենց եկեղեցու կողմից... Կարծում եմ, որ նմանատիպ միջոցառումներ մեր օրերում պետք է շատ լինեն, որովհետև այսօր ամենախոցելի և ամենաշատը հենց զինվորի կողքին պետք է կանգնել, մեզնից յուրաքաչյունը...

 

 

Արթուր Հայրապետյան