Պաղեստինյան «Համասը» պարծենում է «Աբաբիլ 1» մակնիշավորմամբ սեփական անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ): Կազմակերպության ղեկավարությունը հայտարարել է, որ իրեն հաջողվել է ընդհուպ մինչև իսրայելական տարածքների խորքերն ուղարկել 3 ԱԹՍ-ներ՝ հատուկ առաքելություններ իրականացանելու նպատակով:
«Համասի» ներկայացուցչի պնդմամբ՝ սարքավորումներից մեկն անգամ կարողացել է թռչել Թել Ավիվում գտնվող իսրայելական բանակի Գլխավոր շտաբի հաստատության վրայով և բարձրից նկարել այն:
Ըստ կառույցի ներկայացուցչի՝ իրենց մասնագետները պատրաստում են 3 տեսակի ԱԹՍ-ներ.
1. А1А — Հետախուզական թռիչքներ իրականացնելու համար
2. А1В — Հարձակողական առաքելությունների համար
3. А1С — Մահապարտ-ահավեկիչներին գործողության վայր տեղափոխելու համար:
Արմեն Պետրոսյան