Կուզենամ մի վերջին անգամ խոսել Քարվաճառ ներխուժած դիվերսիոն խմբի մասին:Նախ սկսեմ,որ դիվերսիոն խմբի սահմանն անցնելը դեռ չի նշանակում,որ մեր հակառակորդը հաջողել է.սահմանն անցնելը մի բան է,իսկ դիվերսիա կատարելը՝մեկ այլ: Եթե կյանքում գեթ մեկ անգամ մարդ եղել է Քարվաճառում,ապա կհաստատի,որ այնտեղ բարդ տեղանք է.անտառներ և լեռներ:Իսկ այդպիսի տեղանքում ,եթե ծանոթ ես ,դժվար չէ անցնել սահմանը առանձին դեպքերում: Եկեք մի քիչ իրատեսական նայենք այս հարցին:
Այս պատմության մեջ մենք ունենք մեկ ցավալի զոհ և մեկ վիրավոր,բայց այդ մարդկանց վրա մահափորձը չի եղել դիվերսիոն խմբի նպատակը.հանգամանքների բերումով է դա եղել: Նրանք կատարել են ձախողված դիվերսիոն փորձ.չի կատարվել դիվերսիոն գործողություն: Նախ սկսենք նրանից,որ դիվերսիոն խմբերի ներթափանցման նպատակը լինում է հակառակորդի թիկունքում ռազմական և ստրատեգիական ենթակառուցվածքներ ոչնչացնելը՝պայթեցնել կամուրջներ,ջրատար խողովակներ,պայթեցնել ռազմական ,կամ քաղաքացիական նշանակության պահեստներ,թունավորել ջրամբարներ,հասցնել խոշոր մարդկային կորուստներ,գազատար խողովակներ շարքից հանել,էլեկտրաէներգիայի սպառման համար նախատեսված կառույցներ ոչնչացնել և շատ այլ բաներ:
Ինչպես գիտենք,նրանք ընդամենը կարողացել են անցնել սահմանը,հորթ գողանալ և օղի գողանալ,որը ջերմուկի շշում էր,իսկ զոհն ու վիրավորը ցավոք ունենք,բայց կրկնեմ,որ հանգամանքների բերումով են: Հիմա անդրադառնամ նրան,որ ասում են սրանք դիվերսանտ չեն: Հարգելիներս հենց սրանք են ամենաիսկական դիվերսանտները.մեր դիրքերի վրա հարձակվողներին էլ ենք ասում դիվերսանտներ,բայց դրանք ըստ իս,ոչ թե դիվերսիոն գործողություններ են,այլ՝ուղակի հարձակումներ մեր դիրքերի վրա,որի նպատակը անձնակազմի ոչնչացումն է ու դիրքի գրավումը.փառք մերոնց,որ դրանց հետ են մղում: Իսկական դիվերսանտները առաջին գծի վրա չեն հարձակվում,այլ՝ սրանց պես թիկունքում են ցանկանում գործել:
Սրանք դիվերսանտ են դրա համար էլ չունեն զինվորականին հարիր տեսք,չունեն զինվորական հագուկապ և արտաքին.դիվերսանտի իսկական իմիջը հենց դա է: Դասական դիվերսանտը հենց պետք է հակառակորդի խաղաղ բնակչի տեսք ունենա,որ չտարբերվի և կարողանա իր առաջադրանքը կատարել,կամ անգամ առանձին շատ դեպքերում հագնում են հակառակորդի ԶՈւ համազգեստ և տարբերանշաններ:
Եվ հետո,դիվերսիոն գործողությունները իրենց մեջ հիմանակնում պարունակում են ռազմական օրենքներով,որպես հանցագործություն որակվող տարրե,և հաճախ են պետությունները հավաքագրում դիվերսանտների քաղաքացիական անձանց շրջանից,որ բռնվելու դեպքում իրենց պետությունը պատասխանատվություն չկրի.ռազմական օրենքներով չի կարելի օրինակ ջրամբար թունավորել,կամ քաղաքացիական ենթակառուցվածքներ ոչնչացնել:
Տիգրան Մկրտչյան