Անձամբ ես չէի համարձակվի միանշանակ պնդել, թե Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցիները դիվերսանտներ են: Չեմ համարձակվի պնդել, որովհետև տեղեկատվությունը խիստ հատվածական է, իսկ մեկնաբանությունները՝ հակասական ու իրարամերժ: Սակայն կփորձեմ միանալ այս բանավեճին և ենթադրություն հայտնել, որ ձերբակալվածները հետախույզներ են:
Ընդ որում, չեմ բացառում, որ նրանք Քելբաջարի նախկին բնակիչներ են (դատելով տարիքից), որոնք լավ ծանոթ են տեղանքին և առաջադրանք ունեին հետախուզել հայկական զինված ուժերի դիրքերը, ինչպես նաև հայկական զինված ուժերին թիկունքից հարվածելու հնարավորությունները:
Ինչ վերաբերում է հայտնաբերված զենք-զինամթերքին, ապա նման "զինանոցը" հաստատում է իմ ենթադությունը, քանի որ եղած զենքը, միանշանակ, բավարար չէր դիվերսիա իրականացնելու համար և ավելի շատ նման էր հայտնաբերման դեպքում պաշտպանվելու համար նախատեսված զինանոցի: Այսպես թե այնպես, խումբը վնասազերծվել է և պիտի պատասխան տա ԼՂՀ օրենքի ամբողջ խստությամբ: Իսկ տարհանձնման մասին խոսակցություններ, ըստ իս, դավաճանության թեթև բույր ունեն:
Լևոն Սարդարյան