Սիլվա Հակոբյանի աստղայինը «տարելա»: Ես ավելի քան վստահ եմ, որ այս ստատուսս կհրապարկվի Սիլվայի պրոդյուսեր/հայրիկի պատին անպատվող «ոսկե գոհարներով» հանդերձ(Առաջին անգամը չի էլի, որ նա աղջկա մասին կարծիքներին տենցա արձագանքում), բայց միևնույն է ՉԵՄ ԼՌԵԼՈՒ:
Իմ համար Սիլվան ժամանակին համեստության կերպար էր, քանի որ իրեն պահում էր աղջնակի նման, մեծ-մեծ չէր խոսում ու ամուր ընտանիքի շնորհիվ կարողանում էր իր ուժերով հասնել հայտնիության:
Բայց արի ու տես, որ հայտնիությունը մարդկանց «փչացնում է» ու ինչպես ասում են. «Իմ իմացած Սիլվայից էլ բան չի մնացել»:
Հարցին, թե իրոք թանկ են ձեր ելույթները հարսանքին, նա պատասխանեց. «Պապայիս հարցրեք, բայց ես գիտեմ, որ շատ թանկ հաճույք է ինձ հարսանիքին տեսնելը»... Հասկանում եք ազգ իմ, էն համեստ աղջիկը, որը միշտ բարի դեմքով ու ժպտերես էր ու բոլորի հետ շփվող, հիմա ինչ-որ կեղծավոր ժպիտով ու չոր ասումա, որ ինքը թանկա երգում ու իրան տեսնելը թանկ հաճույք է: Սա էն մի գլխավոր ադրիբուդնա, որով դու հասկանում ես, որ իրան էլ «կորցրինք»:
Իսկ ինչ վերաբերվում իր անձնականի մասին, նա ինչ-որ կայքի ա ցեխը քցում, բայց պարզվումա ինքնա առաջինը նկարը տեղադրել, նոր էտ կայքը ինչ որ այլ նկար, այսինքն ստացվումա' «Չեմ ուզում քցի ջեբս», ուրեմը ինքը կիսաշուխուրը քցումա ու անմեղ դեմքով հետո բողոքում, որ ինքը կապ չունի այդ ստոր կայքերն են բոլորը: Իսկ ամենավատ բառը, որ ինքը օգտագործեց, դա «Հարձակվեցին», երևի նա չգիտի, բայց կարելի է իրեն տեղեկացնել, որ հարձակվում են կենդանիները:
Մի խոսքով' էս աղջնակի աստղայինն էլ տարավ:
Հ.Գ. Կյանքում ոչ մեկդ հարսանիքին երգելու առումով Թաթայի հետ չհամեմատվեք ու ձեր գոնորարները նրանից քիչ վերցրեք, քանի որ ոչ մեկդ իրանից առավել չեք էտ ոլորտում:
Անկախ Հայաստան