Առավոտյան մտնում եմ ոստիկանություն ,պետք է թուղթ վերցնեի,որ ավտոմեքենաս կալանքի տակ չի:Մոտենում եմ ,խնդրում եմ թուղթը տալ:Սիրալիր բարևում են,հարցում են անում և ինչ????
Պարզվում է ավտոմեքենաս ապրիլ ամսից կալանքի տակ է ,էլի մեր ԴԱՀԿ ի թեթև ձեռքով:Ոչ մի ծանուցում ինձ չի հասել,եթե պատահաբար ,բանկ տանելու համար պետք չգար այդ տեղեկանքը,չէի իմանա ,որ ավտոմեքենաս էս էլ քանի ամիս կալանքի տակ է:
Հիմա ուզում եմ դիմել մեր վարչապետին,նախագահին,արդարադատության նախարարին՝ մինչև երբ պետք է էս իրավական բեսպրեդելը շարունակվի,մինչև երբ պետք ա մարդ իրեն ստորացված զգա սեփական պետությունից:Եթե էս տարրական հարցը ամիսներ շարունակ լուծում չի ստանում բա մնացած դժվար հարցերն ոնց եք անելու???
Ինչքան պետք է առանց ծանուցվելու մեր հաշիվները,գույքը կալանքի տակ հայտնվեն,ինչքան պետք է դրա համար ոչ ոք պատասխան չտա???
Պետրոս Ղազարյան