Սրտիցս արյուն է գնում այսպիսի լուրեր կարդալուց... Փաստորեն Հարավ-Արևելյան ուղղությմաբ թշնամու գնդակից զոհված վերջին զինվորը Ռուսաստանից էր եկել՝ ծառայությունն անցնելու համար: Եղբայրն էլ հետը ծառայել, բայց եղբայրն արդեն զորացրվել էր... Իսկ ծնողները դեռ չգիտեն, որ իրենց որդին զոհվել է ու հիմա ճանապարհին են: Մենակ հորեբայրները գիտեն, բայց ասել են, որ վիրավոր է, որ ճանապարհին չվատանան:


Ի՞նչ ասես նման դեպքերում: Մենաակ պետք է գլուխ խոնարհել նման ծնողների առաջ, ովքեր Ռուսաստանում ապրելով, միևնույն է, որդի են ուղղարկում Հայաստանի սահմանը պաշտպանելու համար (ու հալալ ա Ռուսաստանի հայությանն այս առումով՝ ավելի շատ զինվոր է տալիս, քան ողջ աշխարհասփյուռ հայությունը իրար հետ վերցրած) ու ցավակկցես նրանց, բայց դե նրանց ցավն անսահման է, իսկ կորուստը ոչ մի բան չի լրացնի:

 

 


Գեղամ Ասլամազյան