Ընկերների կամ ծանոթների հետ հանգիստը թվում է ավելի հետաքրքիր ու ուրախ, սակայն միայնակ անցկացրած հանգիստը իր առավելությունն ունի:

 

1. Ստիպված չեք լինի փոխզիջման գնալ: Միայնակ ուղևորության ժամանակ հարկ չի լինի ընտրել ձեր և ուղեկցի ցանկության միջև: Դուք կգնաք այն վայրերը, որոնք ձեզ հետաքրքիր են և այն ժամանակ, երբ կցանկանաք:

 

2. Որևէ մեկին չեք սպասի: Յուրաքանչյուրի կյանքի ռիթմը տարբեր է: Մեկը կարող է արթնանալ վաղ առավոտյան ու իրեն կարգի բերել 10 րոպեում, այն դեպքում, երբ մեկ ուրիշին կպահանջվի մի քանի ժամ: Կարող ենք բազմաթիվ օրինակներ բերել: Միայնակ շրջագայելու ժամանակ ստիպված չեք լինի սպասել կամ շտապել:

 

3. Կարող եք ամբողջությամբ ընկղմվել կատարվող իրադարձությունների մեջ: Երբ ճանապարհորդում եք խմբով, չեք տեսնում կատարվածի ուղիղ կեսը, քանի որ հաճախ ուշադրությունը գրավում է խոսակցությունը: Միայնակ ճամփորդելու ժամանակ տեսնում ու լսում եք ամեն բան, որ կատարվում է նոր միջավայրում: Տպավորություններն էլ ավելի գունեղ են լինում:

 

4. Կարող եք հասկանալ ձեր մտքերը: Երբեմն մշտական դատարկությունն այնքան է հոգնեցնում, որ կարիք է լինում միայնակ մնալ, ինքդ քեզ հասկանալու համար: Անծանոթ վայրում անցկացրած մեկ շաբաթը կօգնի թարմացնել ընկալումն ու «կրկին աշխատացնել» ուղեղը:

 

5. Ավելի հեշտ կծանոթանաք նոր մարդկանց հետ: Հանգստի ընթացքում ձեր շուրջ բազմաթիվ մարդիկ կլինեն: Եվ քանի որ դուք միայնակ եք, ավելի բաց կլինեք նրանց համար. հատկապես այն մարդկանց համար, ովքեր սիրում են հանգստի մեկնել միայնակ:

 

6. Միայնությունը ձեզ թույլ կտա ապրել ինչպես պատահի: Փոխվել է ավտոբուսի կամ գնացքի մեկնման ժամը, կամ ձեզ չեն ընդունում հյուրանոցում և բոլոր պլանները փոխվում են: Ամենավառ տպավորությունները մնում են հենց նման պահերից, երբ ինչ որ բան նախատեսվածի պես չի գնում: Այդ պատճառով մի անհանգստացեք, հավանական է, որ դուք շնորհակալ կլինեք չեղյալ հայտարարված չվերթի համար:

 

7.Դուք կդառնաք ավելի համարձակ ու ինքնուրույն: Խմբով ճամփորդելու ժամանակ միշտ էլ հույսդ կարող ես դնել ուղեկցի վրա, սակայն միայնակ ուղևորվելու ժամանակ ձեր հույսը դուք եք: Դուք կսովորեք ծրագրել ու պատասխանատու լինել ձեր քայլերի համար, եթե ինչ-որ բան այն չլինի:

 

8. Կհասկանաք, թե ինչի եք ընդունակ: Սոլո-ճամփորդության ժամանակ դուք կբացահայտեք այնպիսի որակներ, որոնց մասին նույնիսկ չեիք կասկածում: Դուք ձեռք կբերեք փորձ, կծանոթանաք նոր մարդկանց հետ ու կհավատաք ձեր ուժերին: Իսկ երբ վերադառնաք, կհասկանաք, թե ինչ ճանապարհ եք անցել ու երբեք նախկինը չեք լինի: