Դիեգո Մարդոնան 2014-ի Աշխարհի առաջնության եզրափակիչից հետո գովեստի խոսքեր է ասել Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների հասցեին ու նշել, որ Լիոնել Մեսսին արժանի չէր Ոսկե Գնդակին:

 

-Պատվով կրում ենք Արգենտինայի դրոշը: Գերմանացիները հաղթեցին մեր պաշտպանների անհամաձայնեցված գործողությունների պատճառով:

 

Իսկ ընդհանուր Արգենտինայի հավաքականը ոչնչով չէր զիջում մրցակցին:

 

Ինչ վերաբերվում է Ոսկե Գնդակին, ապա Մեսսին արժանի չէր դրան: Մարդիկ զբաղվում են մարկետինգով ու Մեսսիին հանձնում են այն մրցանակները, որը նա նախկինում չի ստացել: Այնպիսի տպավորություն էր, որ ֆուտբոլիստը չի ցանկանում վերցնել մրցանակը:

 

Կարծում եմ՝ մրցանակին ամենաարժանին Խամես Ռոդրիգեսն էր, - Մարադոնայի խոսքերը մեջբերում է Ole-ն:

 

 

Արթուր Սաֆարյան