ՖԻՖԱ-ի ներկայացուցիչների պնդմամբ, ուրուգվայցի Լուիս Սուարեսը չի կարող ներկայացվել որպես «Բարսելոնայի» նորեկ, մինչ նրա որակազրկման ժամկետի ավարտը:
Հիշեցնենք, ԱԱ-2014-ի Ուրուգվայ – Իտալիա խաղում Լուիս Սուարեսը կծել է Ջորջիո Կյելինիի ուսը, որի պատճառով ՖԻՖԱ-ն խաղացողին 4 ամիս զրկել է որեւէ ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից:
«Բարսելոնան» հուլիսի 11-ին հայտարարել է Սուարեսի հետ 5-ամյա պայմանագիր կնքելու մասին: Սուարեսը Բարսելոն է ժամանելու հաջորդ շաբաթ բուժզննում անցնելու համար:
«Որակազրկումը ուժի մեջ է եւ Սուարեսը չի կարող զբաղվել ֆուտբոլային որեւէ գործունեությամբ: Նա չի կարող ներկա լինել ֆուտբոլին վերաբերվող հանրային միջոցառման: Չի կարող մասնակցել ֆուտբոլային բարեգործական ակցիաների»,- հայտարարել է ՖԻՖԱ-ի ներկայացուցիչ Դելիա Ֆիշերը:
Ֆուտբոլային հասրակություն