Վլադիմիր Պուտինը կոչ է արել Մեծ Բրիտանիային լեզու գտնել Արգենտինայի հետ Ֆոլկլենտյան կղզիների շուրջ բանավեճում: Նա մեղադրել է Մեծ Բրիտանիային երկակի ստանդարտներ կիրառելու մեջ՝ Ֆոլկլենդյան կղզիներում վերջերս կայացած հանրաքվեն, որը ընթացքում բնակչության ճնշող մեծամասնությունն արտահայտվել է Բրիտանիայի կազմում մնալու օգտին, Լոնդոնը ընդունում է, իսկ Ղրիմի հանրաքվեն չի ընդունում...

 

Մի բան պարզ չէ՝ եթե Ղրիմի հանրաքվեն լեգիտիմ է, ինչու է Պուտինը կոչ անում Բրիտանիային լեզու գտնել Արգենտինայի հետ Ֆոլկլենդյան կղզիների հարցում: Չէ որ ֆոլկլենդցիներն էլ միանշանակ քվեարկել են Բրիտանիայի կազմում մնալու օգտին: Հիմա ով է երկակի ստանդարտներ կիրառում՝ Մեծ Բրիտանիան, թե Վլադիմիր Պուտի՞նը...

 

Արմեն Դուլյան