Ադրբեջանում արտաքին որոշ ուժերի և ներքին պահանջի հիման վրա ,կա ներքին լարվածություն: Ադրբեջանական իշխող կլանը երկար տարիներ շարունակ բռնապետական մեթոդներով ճնշել է քաղաքացիների ցակացած սոցիալական,քաղաքական բողոք,ցանկացած քաղաքացիական հասարակության ձևավորման փորձ,ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին ցանկացած բարձրաձայնում: Երբ մարդիկ քաղաքակիրթ ճանապարհով փորձում են հասնել մի բանի,իսկ փոխարենը բիրտ ուժի հակազդեցություն են ստանում,կորցնում են քաղաքակիրթ մեթոդներով գործելու ցանկությունը և տարածվում են ագրեսսիվ ,ծայրահեղական տրամադրությունները:

 

Ազիկստանում ազգային փոքրամասնությունները՝իսկական բնիկները տարածաշրջանի ծագումով,այժմ առաջվա միամիտները չեն,որ միասնական Ադրբեջանի հեքիաթին հավատան.նրանք հասկացել են,որ ժամանակին թյուրքերը իրենց օգտագործում էին հայերի դեմ պատերազմում,բայց տրված խոստումները չեն կատարում և գնում է նրանց ազգային ինքնության վերացման գործընթաց՝արհեստականորեն թրքացում:

 

Թաթերը,լազերը,թալիշները լեզգիները,ավարները և այլոք հասկացել են,որ թուրքական այս պետության մեջ ապագա չունեն և լրջորեն մտածում են ապստամբելու միջոցով անկախանալու մասին,իսկ այդ հարցում մենք մեր բնական դաշնակիցներին պետք է օգնենք,իսկ առաջին քայլը արել ենք.Արցախում կառուցվող նոր ռազմական ինստիտուտում նրանք էլ հայերի պես կարող են ուսանել,որ հետագայում իրենց նորանկախ պետությունների ռազմական գործիչները լինեն: Թյուրք ադրբեջանցիների և ընդհանրապես ադրբեջանցիների մոտ վերջին տարիներին դժգոհության ֆոնի վրա տարածվել են ծայրահեղական գաղափարներ,այս դեպքում վահաբիզմը:

 

Տարբեր հաշվարկներով Ադրբեջանում կան 50ից 70 հազար վահաբականներ,որոնք ակտիվացել են և ամենայն հավանականությամբ ապստամբություն են նախապատրաստում,իսկ առաջին բախումներն արդեն երևում են: Ադրբեջանի ղեկավարությունը լարում է իրավիճակը ,որ կարողանա բնակչությանը ազգային միասնության արհեստական թեզի շուրջ հնազանդության մեջ պահել և մնալ նավթադոլլար ուտողի դերում: Հեյդարողլին լավ է հասկանում որ եթե սկսի պատերազմ,ապա ոչ միայն մեզանից է ջախջախվելու,այլ երկրի ներսում է պատերազմ լինելու,այնպես,որ լարում լարում է ,բայց եթե հիմար չի պատերազմ չի սկսի,իսկ եթե հիմար է,ուրեմն իրոք բացառիկ հիմար է:

 

 

Տիգրան Մկրտչյան