Արտաքին տեսքս ով ուզում է, թող քննադատի, դա ինձ քիչ է հետաքրքիր, իսկ հոգիս լեզու ունի, թույլ չեմ տա, որ թշնամին լեզուս կտրի, իսկ հողին կառչած ոտքերս կոտրի, եթե թույլ տամ, դա նման է նրան, որ ես կործանում եմ ազգս, իմ փոքրիկ գոյությամբ...
Մենք այնքան անտարբեր ենք ու կրավորական, որ չենք հարգում մեր լեզուն, մեր մայրենի խոսքը, մշակույթը... որ նույնիսկ գրառումներ անելուց անգլերեն տառերով, հայերեն մտքեր ենք շարադրում, աղավաղում ու փչացնում ենք մեր խոսքը, ինչը թշնամին չի անում, ընդհակառակը. դրա համար էլ նույնիսկ տարրական փոքրիկ, թվացող հարցերը դառնում են գրխնդիր ու մենք այդ ձևով էլ մեր վերաբերմունքն ենք ցուցաբերում, չգնահատելով այն, ինչ ունենք... էլ չեմ ասում կոպիտ ուղղագրական սխալների մասին...
Նույնն էլ քաղաքականության մեջ է, այնքան է ընկել գինը, որ քաղաքականություն չի մնացել Հայաստանում...
Հայերեն խոսեք, հայերեն գրեք պարոնայք, հավատացնում եմ ձեզ՝ քաղաքականության մեջ խաղեր խաղալու օրենքը միշտ ներկա է եղել, իսկ ազգին ճանաչել ու գնահատել են լեզվով, մշակույթով, ասելիքով...
Արտաքին տեսքս ով ուզում է, թող քննադատի, դա ինձ քիչ է հետաքրքիր, իսկ հոգիս լեզու ունի, թույլ չեմ տա, որ թշնամին լեզուս կտրի, իսկ հողին կառչած ոտքերս կոտրի, եթե թույլ տամ, դա նման է նրան, որ ես կործանում եմ ազգս, իմ փոքրիկ գոյությամբ...
Լեզուն է, որ ազգություն է ճանաչում, մշակույթն է, որ ճանաչում են քեզ...
Արթուր Հայրապետյան