Այսօր կյանքի 64-րդ տարում, Մոսկվայում, իր մահկանացուն է կնքել իրավապաշտպան, հրապարակախոս, "Демократический союз" կուսակցության ղեկավար Վալերիա Նովոդվորսկայան:
Նա ՙՙհավերժ դիսսիդենտ՚՚ էր՝ խորհրդային տարներին ու նաև՝ մեր օրերում:
Խոհրդային տարիներին Նովոդվորսկայային նույնիսկ հարկադրել են ՙՙբուժվել՚՚ հոգեբուժարաններում:
Նա նաև Պուտինի իշխանության հետևողական ու անխնա քննադատն էր:
Մի շարք հարցերում գուցե ընդունելի չէին Նովոդվորսկայայի կտրուկ գնահատականները, բայց մի բան ակնհայտ էր՝ նա մարդու իրավունքների երդվյալ պաշտպան էր ու ազատությունն ու դեմոկրատիան նրա համար սակարկելի չէին:
Սուրեն Սուրենյանց