Հարգելի հայրենակիցներ, երբ «Միացյալ Երիտասարդական Լիգա» երիտասարդական շարժումը, դեռևս 2013 թվականին խոսեց Արևաբուժություն աղանդի մասին, շատ մարդիկ՝ այդ թվում Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի տնօրեն Ա. Ամարյանը մեր հայտարարությունը համարեցին ինքնագովազդ՝ ասելով, որ նման բան հնարավոր չէ, որ լինի Հայաստանում:
Մի քանի օր առաջ ՄԵԼ համանախագահ Սևակ Հովհաննիսյանի կողմից հրապարակվեց այդ աղանդի ղեկավարների անունները և հավաքատեղին, ասելով նաև, որ արդեն արձանագրվել է 3 մահ:
Հիմա ձեր դատին ենք ներկայացնում այդ աղանդի մասին ավելի հստակ և ծավալուն տեղեկություն, որից հետո թերհավատները կարող են իրենց մեջ հասկանալ, որ ՄԵԼ-ը պայքարում է արդար եղանակով, և երբեք «տակից» քայլեր չի անում:
Նախ Արևաբուժությում աղանդը ՀՀ-ում ունի երկու մասնաճյուղ՝ Մալաթիա-Սեբաստիա և Քանաքեռ-Զեյթուն համայնքներում:
Աղանդի ղեկավարներն են Ակսել և Ծովինար ամուսնական զույգը, ովքեր նաև հանդիսանում են Ոսկու շուկայի վաճառականներ:
Ըստ մեր տեղեկատվության աղբյուրների, այդ աղանդի հավաքները տեղի էին ունենում ամեն օր, երեկոյան ժամը 19:00-ից սկսած, որոնց ժամանակ մարդկանց համոզում էին ըմպել մի անհայտ բաղադրությամբ թեյ, որը կոչվում է ԷՏԿԵՆ, հետո պարզ դարձավ այդ ըմպելիքի բաղադրությունը: Այն բաղկացած էր սև թեյից, աղից և կաթից: Որը խմելուց հետո, պետք է մարդիկ իբրև բուժվեն տարբեր հիվանդություններից:
Յուրաքանչյուր մարդ պետք է օրեկան խմեր 1.5-3 լիտր այդ ըմպելիքից, որից հետո պարտավոր էին նաևել արևին և ասել հետևյալ բառերը.
Իդեպ, այդպիսի անիմաստ բառերը դժվար կլիներ հիշել, այդ իսկ պատճառով այդ աղանդի ղեկավարները իրենց անդամներին և մասնակիցներին բաժանել են վերը նշված գրությամբ թղթեր և ձայնասկավառակներ, որի վրա գրված է «ԲԺԻՇԿ»:
տես նկարում.
Դա դեռ ամենը չէ, ՄԵԼ-ին դիմած տուժողներից մեկը պատմում է, որ այդ ըմպելիքը խմելուց և արևին նայելուց հետո սկսվում է գիտակցության մթագնում և արևը ընկալվում է որպես ամպերի կույտ:
ՄԵԼ-ը այսքան տեղեկություններ ստանալուց հետո, փորձեց ճշտել այդ աղանդի իրական նպատակները և դրանց հիմնադիրների մասին նոր տեղեկություններ:
Այսպես, Արևաբուժություն աղանդը հիմնել է Ֆարխատ Աբդուլահեվ Մուհամեդի անուն, ազգանուն և հայրանուն ունեցող անձը, ով ծնվել է 1937 թվականին:
տես նկարում.
Այս աղանդը արդեն գրավել է ՌԴ-ի մեծ մասը, այդ թվում Մոսկվան:
Աղանդապետ Ֆարխատը իրեն համարում է ամբողջ աշխարհի ստեղծողը և իրեն դիմում են արարիչ:
Ձեզ ենք ներկայացնում այդ աղանդի հիմնադիրի, նրա կնոջ լուսանկարները, ինչպես նաև իրենց «մոգական» թեյի մասին տեսանյութ:
Սևակ Հովհաննիսյան