Գերմանական Tages anzeiger պարբերականում Նատալի Զասինե–Հաուփթմանը պատմել է ֆրանսիացի լրագրող Աննիկ Կոժանի «Քադաֆիի հարեմի զոհը» վերնագրով գրքի մասին։ Նրանում հաստատվում է, որ Լիբիական ջամահիրիայի առաջնորդ Մուհամմադ Քադաֆին, ով դեմ էր բազմակնությանն ու բարձրացրել էր ամուսնության տարիքը՝ հասցնելով 20 տարեկանի, սեփական հարեմ է ունեցել՝ կազմված սեքս ստրկուհիներից։ Կոժանը, ով անհրաժեշտ տեղեկատվության հավաքման համար Լիբիա էր մեկնել, հայտնել է, որ սոսկալի իրադարձությունները վերապրած կանանցից միայն մի քանիսն են համաձայնել խոսել։

 

Մասնավորապես, գրքում պատմվում է Սորայա անունով աղջկա մասին: 15 տարեկան էր, երբ նրան հանձնարարել են Քադաֆիին ծաղկեփունջ տանել իր դպրոցում տոնական արարողության ժամանակ: Քադաֆին ընդունել է նվերը, որից հետո ձեռքը դրել է աղջկա գլխին, որը, ինչպես պարզվել է, պայմանական նշան է և նշանակում է, որ դպրոցականն իրեն դուր է եկել, և նա պետք է դառնա իրենը։ Սորայան հիշում է, որ այդ օրն իր կյանքն ավարտվեց։ Այն, ինչի միջով աղջիկն անցել է հետագայում, ուղղակի ցնցող է:

 


«Քադաֆիի հարեմում բոլոր աղջիկներին հատուկ պատրաստել են և տվել առաջնորդին, որպեսզի նա կարողանա նրանց բռնաբարել ու նվաստացնել։ Հաճախ հանուն դրա ստրկուհիներին հարբեցնում էին թմրանյութերով կամ ալկոհոլով: Քադաֆին անձամբ, Սորայայի հիշողություններով, մշտապես գտնվել է թմրանյութերի ազդեցության ներքո»: Հարեմի կանանց մեծ մասը նախընտրում է լռել՝ մտավախություն ունենալով մեղադրվել մարմնավաճառության մեջ, ինչը ենթակա է մահապատժի: Սորայան պատմում է, որ նախկին սեքս ստրկուհիներից, որպես կանոն, երես են թեքում բոլոր մտերիմները: Նրանց մեծ մասը հեղափոխությունից հետո գնացել են արտերկիր, որտեղ կա՛մ կզբաղվեն մարմնավաճառությամբ, կա՛մ կամուսնանան ու կլռեն, թե ինչ է իրենց հետ կատարվել։ Գրքում պատմվում է նաև այն մասին, որ կին թիկնապահները իրականում այլ գործառույթներ են կատարել