ՀՀ Արդարադատության նախարարության <<Սևան>> քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Էդուարդ Հարությունյանից


Պարոնայք ղեկավարներ, մենք' դատապարտյալներս, դիմում ենք Ձեզ մի շատ կարևոր խնդրանքով և հարցով.մինչև ե՞րբ մենք պետք է ապրենք պետության հաշվին.ամիսը 140.000 դրամ է ծախսում պետությունը դատապարտյալների համար այն դեպքում, որ դատապարտվածների 70%-ը կարող են պատիժ կրել առանց ազատազրկման և առանց կալանքի, իսկ կարող են իրենց աշխատանքով(որին սպասում ենք երկար տարիներ) հոգալ իրենց հոգսերը և օգնել ընտանիքներին: <<Սևան>> քրեակատարողական հիմնարկում կա մեծ տարածք արտադրություն ստեղծելու համար, որը' չգիտեմ թե ինչու չի օգտագործվում: Խնդրում եմ Ձեզ, ուղարկել ձեր ներկայացուցչին, պայմաններին և տարածքին տեղում ծանոթանալու, և մեզ համար թեկուզ միջնապատի' որը ունի մեծ պահանջարկ, (պեմզաբլոկ,պերեգարոտկի պլիտա) արտադրամաս բացելու համար:Այնպես որ, մեր հայրենքի տնտեսական ծանր վիճակից ելնելու համար դատապարտյաները աշխատեն և իրենց աշխատանքով վաստակեն գոնե իրենց ուտելիքի գումարը և օգնեն իրենց ընտանիքներին'թեթևացնելով պետության:Հուսով եմ' իմ առաջարկը անարձագանք չի մնա և դրական ընթացք կունենա:
Հարգանքներով' <<Սևան>> քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Էդուարդ Հարությունյան