Աշխարհում կա տարածված այսպիսի մի տեսակետ, քաղաքական միֆ, թե ժողովրդավարության, արդարության, մարդու իրավուքների պաշտպանության կղզիմ մեր աշխարհում հանդիսանում է ԱՄՆ-ն:
Մի կողմ թողնենք այն, որ օրինակ Բելգրադը ռմբակոծելը, Սիրիայում ահաբեկիչներին աջակցելը, Ուկրաինական ճգնաժամում սկզբից դեմ լինել զենքի կիրառմանը, իսկ այսօր աջալցելը մարդասպանության երկրի Արևելքում, կամ հստակ իմանալով, որ Իրաքում քիմիական կամ ատոմային զենք չկա' պատերազմ հայտարարելը այդ երկրին, այս ամենը հեչ կապ չունի ժողովրդավարության կամ առավել ևս մարդու իրավունքների պաշտպանության հետ:
Բայց Իրաքը, Սիրիան, Սերբիան և նույնիսկ Ուկրաինան հեռու են մեզանից և մենք երևի մեր մաշկի վրա չենք զգում այդ խնդիրների ողջ լրջությունը: Բայց այսօր մենք դեռ ունենք ԱՄՆ դեպան, ով իր գործունեությամբ, իր հայտարարություններով շատ ավելի մեծ հարված է հասցնում մեր երկրում գոյություն ունեցող ԱՄՆ վարկանիշին, քան սիրիական ահաբեկիչների խնդիրները:
Եթե ժողովրդավար ԱՄՆ-ի դեսպանն անընդհատ կոչ է անում հանձնել Ղարաբաղի հայկական հողերը ֆաշիստական Ադրբեջանին, ապա ԱՄՆ-ի ժողովրդավարական պետություն լինելը կասկածի տակ է դրվում:
Մի կողմ թողնենք այն, որ մենք պատերազմի ու արյան գնով ենք վաստակել մեր անկախ լինելու իրավունքը: ԱՄՆ դեսպանը պետք է լավ իմանա անկախության պատերազմի գինը, չէ որ իր երկիրը նույնպես անցել է դրա միջով: Կարևորն այն է, որ այդ տարածքներում բնակչությունը ժողովրդավարական մեթոդներով արդեն վաղուց որոշել է, թե ինչ ապագա է ուզում իր համար և որ չի ուզում լինել ֆաշիստական Ադրբեջանի մաս:
Ինչ է ստացվում. Ըստ Հեֆերնի' մեր ժողովուրդն իրավունք չունի ինքը իր ապագան որոշելու: Գիտեք, եթե Ղարաբաղի շրջանները հանձնելու մասին խոսեր օրինակ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը, ես դա կհասկանայի, քանզի նա պետք է լավ հարաբերություններ պահպանի այդ երկրի իշխանությունների հետ: Բայց ինչու է Հեֆերնը պնդում, որ մենք պետք է հող հանձնենք Ադրբեջանին: Այ սա իրոք անհասկանալի է: Իհարկե, մեր իշխանություններն իրենց մեղքի բաժինն ունեն այն բանում, որ մենք այս վիճակին ենք հասել, սակայն նունիսկ դա Հեֆերնին իրավունք չի տալիս խառնվելու մեր երկրի ներքաղաքական զարգացումներին ու ինչ-որ ցուցումներ տալ:
Արմինե Ամիրյան