Տեխասի Օստինում ելույթից հետո ԱՄՆ նախագահը որոշել է ճաշել տեղի արագ սննդի Franklin Barbecue-ում․ ներս մտնելով, նա չի սպասել իր հերթին ու մոտեցել է դրամարկղին
Հերթում կանգնած առաջին գնորդներին Միացյալ Նահանգների նախագահն առաջարկել է վճարել իրենց փոխարեն։ Բրյուսն ու Ֆեյթն էլ իրենց չեն կորցրել ու խնդրել են երկրի ղեկավարին իրենց ու սեղանի մոտ սպասող ընտանիքի անդամների համար գնել 1,3 կգ գրիլ-տավարի միս, 1 կգ կողիկներ, 200 գր նրբերշիկ ու նույնքան հնդկահավի միս․․․
Օբաման 300 դոլարի հաշիվ է փակել, որը ներառում էր նաև իր պատվերը։