Եթե ուզում ենք ճանաչել տալ աշխարհին Ցեղասպանության փաստը,Արցախի անկախությունը,ստեղծել Մեծ Հայաստանը՝հասնել ազգային նպատակներին,բարդ լուծումներ պետք չեն.ընդամենը պետք է անել 3 բան: 1,Հզորացնել ազգային բանակը՝ ողջ ազգի ֆինասնական ռեսուրսներով ժամանակակից սպառազինություններով համալրելով,կատարելագործելով անձնակազմի մասնագիտական ունակությունները,միշտ մարտունակ պահելով ռեզերվը,սփյուռքին շահագռգռել,որ գան Հայաստանում զինվորական ծառայություն անցնեն,որ բանակը դառնա ազգային բանակ իսկական իմաստով,որ չլինի միայն ՀՀ պետական բանակ,ի դեպ արդեն կան սփյուռքից կամավոր եկողներ:
2Հզորացնել Հայաստանի տնտեսությունը՝ ազգի ողջ մտավոր ու ֆինանսական ռեսուրսները կենտրոնացված ծառայեցնելով այս նպատակին: 3Փրկել սփյուռքը:Փրկել սփյուռքը ձուլումից և դեգրադացումից՝ ազգային ոգու բարձր պահելու և լավ կազմակերպելու միջոցով,որի նպատակը մեծ մասին Հայաստանում վերաբնակեցնելը պետք է լինի,իսկ մյուս մասին Հայաստանի ազդեցությունը մեծացնելու համար տեղում հզորացնել և հայրենիքին թիկունք սարքել,ինչպես հրեաներն են արել ժամանակին:
Ահա ,եթե այս երեք կետին հասնելու շուրջ խորհենք և աշխատենք,այլ ոչ թե իրար միս ուտենք կհասնենք մեր բոլոր նպատակներին,որոնք այս երեքի լինելուց հետո կլինեն զուտ տեխնիկական հարց,իսկ մեր կողմը կատարված պարսատիկով կրակին կպատասխանենք հրետանային համազարկով և ոչ ոք չի կարողանա մեր հավին քշա ասել:
Տիգրան Մկրտչյան