Մեծ տերությունները շատ պարզ ու պրիմիտիվ մեթոդներով են կառավարում աշխարհը։ Թաղի պպզողի նման կռվացնում են երկու երեխայի ու բռնում են նրա կողմը ով ավելի է աքլորանում։ Հետո հաշտեցնում են երեխեքին ու այդպիսով դառնում են հեղինակություն նրանց համար։
Սա է, այլ բան չփնտրեք ու ոչ էլ կա որ գտնեք։ Պրիմիտիվիզմից վեր կանգնելու համար այդքան խելք ու շնորհք չունեն։
Իրաքը ԱՄՆ-ը գրավել էր ու զորքը երկար ժամանակ նստած էր Իրաքում։ Ինչու՞ չոչնչացրեց քիմիական զենքը և այն արտադրող գործարանը որը գրավել են իսլամական ծայրահեղականները և իրական սպառնալիք են ստեղծել աշխարհի համար։ Իսկ հիմա ԱՄՆ-ը ձեռ ու ոտ ընկած ոչնչացնում է Սիրիայի քիմիական զենքը։ Այն ժամանակ խելքը չհասավ հիմա խելոքացել է հա՞։
Համլետ Աբրահամյան