Սիրում եմ թէ ինչպես է գիտությունը քիչ քիչ մոտենում հաստատելու մեր հավատքի ճշմարտությունները, սակայն ափսոս որ մնում է կես ճանապարհին ու չի օգնում մարդկանց հասկանալու տառապանքի ու ցավի բուն պատճառը, այլ կենտրոնանում է միաին սիմպտոմները վրա, փոխանալ լուծելու պրոբլեմը:
Emory համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ անհանգստությունն ու տագնապը կարող էն ծնողներից փոխանցվել երեխաներին ծննդյան ժամանակվանից և գալիք ժառանգներին (http://to.pbs.org/1rXo4D8): Ահա այսպիսի բաներ:
Հասկանում է՞ք սա ինչ է նշանակում: Սա նշանակում է, որ մարդկային մտքի մեջ կատարվող փոփոխությունները նաև փոփոխություն են առաջացնում Սերմի (Sperm) բաղադրության ու կառուցվածքի մեջ: Գիտնականները հենց այսպես են ասում: Ու ասում էն, որ իրենք չգիտեն թէ ինչպես է մտքի մեջ կատարվող փոփոխությունը փոփոխություն առաջացնում սերմի մեջ:
Մենք գիտենք որ երեխան կարող է ծնվել աչքերը նմանվելով մամային, թշիկները պապիկին, քիթն այս բարեկամին, այտերն այն բաերկամին և այլն: Բայց պատկերացնու՞մ էք երբ երեխան ծնվում է ժառանգելով ծնողի կյանքում ունեցած սթրեսը:
Շատ ուսումնասիրություններ, այդ թվում և այս մեկը, ցույց են տվել որ տագնապն ու անհանգստության զգացումը ժառանգական են, այսինքն, ծնողի ապրած տրավման ու ցավը կարող են ստեղծել կենսաբանական դրոշմ ժառանգի կյանքում, ծնունդից սկսած: Սրա համար կա էվոլյուցիոն փաստարկ՝ եթե մայրը ապրում է դժվար ժամանակներ և ունի սթրեսային մտքեր ապա նա այդ "ինֆորմացիան" գենետիկական փոփոխությունների շնորհիվ փոխանցում է իր զավակին հղիության ժամանակ: (Ինչպես տեսնում էք միայն պապան չի "մեղավոր:") Հետաքրքիրն ու զարմանալին այն է, որ մայրը նաև փոխանցում է, հղությունից առաջ ունեցած տագնապալից մտքերի ու տրավմայի "ինֆորմացիան:"
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ
Մեր Քրիստոնեական հավատքը մեզ ուսուցանում է, որ մարդու հետ ինչ վատ բաներ որ կատարվում են, ասենք հիվանդություն, դրանք ոչ թէ Աստուծո պատիժ են, այլ շատ ժամանակ մեր սխալ կյանքի, սխալ վարքի (և նախ և առաջ մտքերի) հետևանք: Աստված պատժող դահիճ չէ, այլ Հայր, Փրկիչ ու Բժիշկ: Աստուծո պատվիրանները ոչ թէ քմահաճ օրենքներ են, այլ ծնողի զգուշացում զավակներին, «որովհետեւ մարդու Որդին եկաւ փնտռելու եւ փրկելու կորածին (Ղուկաս 19:10): Մեզ կյանք տվողը կարծես թէ ասում է «Բալիկ ջան, քաղցրս, մի արա այս բանը, դա փորձանքի է տանելու քեզ: Մամային պապային լսի, քո կամքով մի արա: Դու շատ փոքր էս ու այդ փորձանքները դեռ չես տեսնում, բայց վստահիր մեր սիրուն ու հոգատարությանը, ու Ծնողիդ կամքը կատարիր:»
Վայրենի սերիալնե՞ր էք սիրում նայել, կռիվ կինոնե՞ր էք սիրում նայել, արյունաշաղախ վիդեո-խաղե՞ր էք սիրում նայել, սիրու՞մ էք կինոներ ու հաղորդումներ որտեղ պատմվում է թէ ինչպես են մարդիկ իրար տակ քանդում, իրար տուն քանդում և այլն, ուրեմն իմացեք, որ այդտեղից գալացող սթրեսն ու տագնապը մի օր փոխանցելու էք ձեզանից ծնվող երեխաներին ու թոռներին դրանից բխող բոլոր հնարավոր հիվանդություններով: Իսկ դուք ձեր կյանքի մնացորդացն ապերլու էք ձեր երեխաների հետ:
Սրան նրան է՞ք նախանձում, նեղվու՞մ էք թէ ինչու նրանք ունեն դուք չունեք, հպարտության ու եսասիրության մե՞ջ էք ապրում հետո տխրում ու մանթրաշ ընկնում որ ձեր ցանկություններ չեն բավարարվում, որ այդ մրցակցությանը չեք կարողանում հասցնել՞ Ուրեմն իմացեք, որ այդտեղից գալացող սթրեսն ու տագնապը մի օր փոխանցելու էք ձեզանից ծնվող երեխաներին ու թոռներին դրանից բխող բոլոր հնարավոր հիվանդություններով: Իսկ դուք ձեր կյանքի մնացորդացն ապերլու էք ձեր երեխաների հետ:
Սիրու՞մ էք այս կյանքի մրցակցությունը, վազու՞մ էք այդ մրցակցության մեջ: Հարևանի աղջկա հարսանիքը փոքր ռեստորանում եղավ դուք մեծում պիտի անեք որ ցույց տաք ձեր դիրքը, ձեր ընկերը BMW գնեց դուք Mercedes էք առնում որ զարմացնեք, ձեր Նոր տարվա սեղանը պիտի փորձեք բոլորից լավը սարքել, ձգտում եք ամեն ինչի մեջ ցուցամոլությանն ու ձևապաշտությանը զոհ գնալով հաղթեք այդ մրացավազկի մեջ, ու իննննչ հիասթափություն ու դեպրեսիա երբ չեք կարողանում հաղթել: Սիրու՞մ էք այս բաները: Ուրեմն իմացեք, որ այդտեղից գալացող սթրեսն ու տագնապը մի օր փոխանցելու էք ձեզանից ծնվող երեխաներին ու թոռներին դրանից բխող բոլոր հնարավոր հիվանդություններով: Իսկ դուք ձեր կյանքի մնացորդացն ապերլու էք ձեր երեխաների հետ:
ԻՆՉ ԿԱՐԵԼԻ Է ԱՆԵԼ
Վատ բաներ մի մտածեք: Վատ բաներով ձեր միտքը մի լցրեք: Լավ, բարի և ուրախ բաներով լցրեք ձեր միտքը: Ինչքան ճիշտ է Հայր Թադևոս Վիտովնիցկին երբ ասում է «Ձեր մտքերը սահմանում են ձեր կյանքը:» Ձեր բերաններից միշատ լավ խոսքեր թող դուրս գան: Օրհնեք ձեր զավակներին: Լավ խոսքեր ասեք ձեր հարևաններին, բարեկամներին ու աշխատակիցներին: Նույնիսկ մի հատ թեթև կոմպլիմենտը, բայց սրտանց, կարող է սարեր շարժել էտ մարդու հոգում:
Նորից եմ ասում, ձեր միտքը ոչ մի վատ բանով, ոչ մի վատ մտքով մի լցրեք, դրանք նման են սեվ թույնի որ թունավորելու են ձեր կյանքն ու ձեր երեխաների ու թոռների կյանքը: Օրինակ, ես այլևս կռիվ կինոներ գրեթէ չեմ նայում: Ինչիս ա պետք էտ սթրեսը: Առավել ևս, գոնե սկզբի համար, երեկոյան ոչ մի վայրենի ու նեգատիվ բաներ մի նայեք հեռուստատեսությամբ: Դրա փոխարեն մի լավ գիրք վերցրեք ու կարդացեք: Ձեր երեխաներին լավ ու բարի պատմություններ կարդացեք: Կտեսնեք թէ ինչքան շուտ կփոխվի ամեն ինչ:
Արմեն Հարեյան