ԼՂՀ ՊԲ. «ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐ»:
ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում՝ Քարվաճառի ուղղություն, հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի:Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:
Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
Վրեժ Հովսեփյան