Ծնունդդ շնորհավոր, Հրամանատար
Ժիրայր Սիմոնի Սեֆիլյան (ծն. հուլիսի 10, 1967, Բեյրութ, Լիբանան), սփյուռքահայ ազատամարտիկ, զորահրամանատար, պետական, հասարակական գործիչ։
1986թ.–ին ավարտել է Բեյրութի «Գևորգ Չաթալբաշյան» հայկական քոլեջը։
1983-1990թթ․–ին մասնակցել է Լիբանանյան քաղաքացիական պատերազմին՝ որպես Բեյրութի հայկական թաղամասերի պաշտպան։
1990թ․–ին Արցախյան շարժմանը մասնակցելու նպատակով ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան։ Սկզբնական շրջանում մասնակցել է հայկական ջոկատների կազմավորման գործընթացին՝ որպես ռազմական հրահանգիչ։ 1991թ․–ից եղել է ջոկի, 1992թ․–ից՝ մարտկոցի, այնուհետև՝ Շուշիի առանձնակի գումարտակի, 1997թ․–ից՝ Մարտակերտի դիվիզիայի հրամանատարի տեղակալ, 1997-1998թթ․–ին ՊԲ 6–րդ ՊՇ–ի հրամանատար։
Անմիջական և կարևոր դերակատարություն է ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզի, Արցախի Շահումյանի, Հադրութի, Մարտունիի, Ջաբրայիլի, Զանգելանի, Ֆիզուլիի շրջանների, Շուշի, Ասկերան, Աղդամ քաղաքների, Կրկժան, Հասանաբադ, Կարմիրավան, Թալիշ, Մաղավուզ, Գյուլաթաղ, Սրխավենդ, Չլդրան, Կուսապատ, Զառսլու, Լեսնոյ, Քյոսալար, Սեյդիշեն, Ալի Աղալի, Ալի Մադաթլի, Փափրավենդ գյուղերի, «Սարիբաբ» բարձունքի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ կազմավորման գործում։
Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Հայոց Աղավնիներ