Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում հուլիսի 10-ին կկայանան որակավորման առաջին փուլի պատասխան խաղերը:

 

Երեւանի «Փյունիկը» Ղազախստանում կմրցի «Աստանայի» հետ, Գյումրիի «Շիրակը» Կարագանդայում կհանդիպի ղազախական «Շախտյորին», իսկ «Միկան» Երեւանում կընդունի խորվաթական «Սպլիտին»: Բուքմեյքերական ընկերությունները բացահայտ ֆավորիտ են համարում հայկական ակումբների մրցակիցներին:

 

«Շախտյոր» - «Շիրակ» խաղում ղազախների հաղթանակն ունի 1.44 գործակից, գյումրեցիներինը՝ 6, իսկ ոչ ոքին՝ 4.33:

 

«Աստանա» - «Փյունիկ» մրցավեճում դաշտի տերերի հաղթանակի գործակիցը 1.12 է, երեւանցիներինը՝ 13, իսկ ոչ ոքին՝ 7.5:

 

«Միկա» - «Սպլիտ» խաղում երեւանցիների հաղթանակի գործակիցը 4 է, խորվաթներինը՝ 1.83, իսկ ոչ ոքին՝ 3.4:

 

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Փյունիկը» պարտվել է 1:4 հաշվով, «Միկան» բաց է թողել 2 անպատասխան գոլ, իսկ «Շախտյորը» 2:1 հաշվով հաղթել է Գյումրիում:#TAD

 

 

Ֆուտբոլային հասարակություն