Իսկապե՞ս կանայք ու տղամարդիկ տարբեր են ամեն հարցում: Ինչու՞ տղամարդը Գոնե փոքր-ինչ չի կարող նմանվել կնոջը: Հավասար իրավունքների համար մղվող 3 տասնյակից ավելի տարիների բուռն պայքարից հետո արդյոք մոտեցե՞լ են իրար երկու հակառակ սեռերը, թե՞ տղամարդիկ այդպես էլ մնացել են մարտիկներ ու որսորդներ' ագրեսիվ, անբարո, իշխանատենչ… որոնք հետաքրքվում են հիմնականում աշխատանքով, զենքով, նոր տարածքների գրավումով և ջանում են ամեն կերպ գրավել կանանց ուշադրությունը:
Իսկ կանայք… Մի՞թե նրանք նախկինի պես պասսիվ են, համբերատար. համակերպվող, նախատեսված միայն օջախի պահպանման և երեխաների դաստիարակման համար: Արարածներ, ովքեր երջանիկ են զգում որևէ տեղ «բույն դնելով», կերակուր պատրաստելով ու հարազատ-բարեկամների հետ վաստակած լիցքաթափվելով' ընդ որում առավելություն ունենալով միայն խոսակցությունների առատության ու երկարության ասպարեզում:
Հոգեբան Ջոն Նիկոլսոնը կարծում է, որ կենսաբանական տարբերությունները սեռերի մեջ աննշան են' ընդհանրությունների հետ համեմատած: Պրոֆեսոր Ջեֆրի Գրեյը, ի հակադրություն Նիկոլսոնի, կարծում է, որ տարբերությունները սեռերի միջև նախևառաջ կենսաբանական են. «Ես ամենևին տղամարդկային շովինիստ չեմ,- բացատրում է պրոֆեսորը,- Մի՞թե հնարավոր չէ ընդունել կենսաբանական տարբերությունները և կողմնակից լինել իրավունքների հավասարության: Հիմնականում հնարավոր չէ գտնել որևէ անատոմիական բնագավառ, որտեղ տղամարդու և կնոջ միջև չլինեն տարբերություններ: Ի դեպ, խոսքը միայն սեռական օրգանների մասին չէ: Երկու սեռերի մոտ տարբեր կերպ են գործառնություն իրականացնում գլխուղեղը, հորմոնալ և էնդոկրինային համակարգերը, տարբերություններ կան ընդհանուր զգացողության, ինտելեկտուալ և զգացմունքային հատկությունների մեջ, օրգանիզմում ճարպային հատվածն այլ կերպ է տեղակայվում, զանազանվում են նրանք, օրինակ, այնպիսի մանրուքներում, թե ինչպես են շպրտում իրերը, խաղում երեխաների հետ և այլն… Ես անձամբ դժվարանում եմ հավատալ, որ տղամարդը հասարակական բարձր դիրք գրավել ձգտում է միայն որքան հնարավոր է ախորժելի կանանց գայթակղելու համար»:
Բայց ահա Գլեն Ուիլսոնը' նույնպես հոգեբան, այլ կարծիքի է: Ըստ նրա' բազմացնելու բնազդն է որոշում տարբերությունը տղամարդու և կնոջ միջև: Տղամարդիկ մեծ մասամբ ձգտում են բազմաքանակ գաղտնի սեռական կապերի. նախընտրելի է համեմատաբար երիտասարդ զուգընկերուհիների հետ: Իսկ կանայք, հակառակը, կարիք ունեն խորը ինտիմ հարաբերությունների որևէ կոնկրետ անձնավորության հետ, ում հետ կարող էին նաև համատեղ կյանք դասավորել: Բացի այդ' հոգեբանական թեստերը հաստատում են, որ կանայք օժտված են ավելի մեծ հնարավորություններով զգացմունքերը բառերով արտահայտելու հարցում:
Սակայն պարզվում է, որ այդ առավելությունը ոչ մի օգուտ չի բերում կանանց: Կինը հաճախ «պարտություն է կրում» տղամարդուց, ով նախընտրում է չարտահայտվել և ուրբաթախոս մնալ: Արական սեռի ներկայացուցիչները բարոյական հաղթանակների են հասնում պարզ հնարքների օգնությամբ. «Չէ՞ որ դու գիտես. ես ուժեղ չեմ բառերի մեջ…», «Ես չեմ կարողանում արտահայտել իմ զգացմունքերը», «Ի՞նչ ես ցանկանում լսել ինձնից, մի՞թե դեռ չգիտես, որ սիրում եմ քեզ»:
Կանայք և տղամարդիկ. ինչո՞վ են նման և ինչո՞վ են տարբեր…Այդ առիթով Գլեն Ուիլսոնը կասկածի տակ է առնում նաև ընտանեկան խորհրդակցություններ անցկացնող ծառայությունների դերը: Եվ ըստ Ուլիսոնի' զույգերի միջև խնդիրների քննարկումը միայն ու միայն բարդացնում է գործը: Ահա, օրինակ, այսպիսի իրավիճակ. կինն ասում է ամուսնուն. «Ասա, ինձ, ինչի՞ մասին ես մտածում, բացիր ինձ քո զգացմունքները, ես ուզում եմ ավելի լավ հասկանալ քեզ»: Բայց հենց որ ամուսինը հայտարարում է, որ անտարբեր չէ հարևանի դստեր հանդեպ, կինը սարսափի ու կատաղության գիրկն է ընկնում, և ամեն ինչ ավարտվում է ճիչերով ու հեկեկոցներով: Արդյունքում ամուսինները նախընտրում են լռություն պահպանել:
Ջոն Նիկոլսոնը վկայակոչում է հետազոտությունների այն արդյունքները, ըստ որոնց զգացմունքային գրգիռների հանդեպ կանայք վերաբերմունք են ցույց տալիս բառերով, տղամարդիկ' ֆիզիկապես: Եվ հայտնում է այն ենթադրությունը, որ բառային վերաբերմունքն օգնում է կանանց պահպանել հոգեկան առողջությունը: Տղամարդիկ դժվարին իրավիճակներում աշխատում են թաքցնել իրենց զգացմունքները, ինչ մասին ապացույց են տղամարդկանց շրջանում ալկոհոլիզմի ավելի մեծ տարածումը, նրանց սպառնացող ավելի մեծ վտանգը' ենթարկվելու հոգեկան հիվանդությունների, միտումը ինքնասպանությունների, վաղաժամ հեռացումը կյանքից: Իհարկե, փաստ է նաև այն, որ կարիերայի ձգտող կանանց շրջանում ևս ձևավորվել են սթրեսային և զգացմունքային իրավիճակների հանդեպ «տղամարդկային» վերաբերմունքի զանազան տարատեսակներ, ինչի արդյունք են սթրեսային հիվանդությունների զգալի աճը:
Տղամարդիկ և կանայք մեծապես տարբերվում են իրարից, բայց կան նաև պարզապես ակնհայտ նմանություններ և համընկնումներ կանանց և տղամարդկանց կոնկրետ ներկայացուցիչների մոտ: Ըստ էության' տղամարդիկ ավելի արագ են վազում, քան կանայք, բայց կան կանայք, որ շատ ավելի արագ են վազում, քան տղամարդկանց մեծամասնությունը. օրինակ' տարբերությունը արական և իգական համաշխարհային ռեկորդների միջև հարյուր մ կտրվածքով մի քանի վայրկյան է կազմում: Հաստատված է նաև տղամարդկանց տեսողական-տարածական կողմնորոշման առավելությունը: Առնետների մոտ, ի դեպ, արուներն ավելի արագ ու ճարպկորեն են դուրս գալիս լաբիրինթոսներից, քան էգերը: Դե, իսկ մարդկանց մոտ իսկապես բոլոր ուժեղագույն շախմատիստները տղամարդիկ են, իսկ այդ խաղը պահանջում է հենց տարածական, պատկերային մտածողություն: Թեև այստեղ ևս բացառություններ կան:
Տարածության մեջ կողմորոշվելու, մաթեմատիկայի, գործարար կապեր հաստատելու կարողության շնորհիվ տղամարդիկ դառնում են ճարտարապետներ, ինժեներներ, քաղաքական գործիչներ, օդաչուներ, արդյունաբերողներ, ֆուտբոլիստներ, զինվորականներ և այլն: Կանանց համար, շնորհիվ իրենց դաստիարակաչական բնազդների, առաջին տեղում կանգնած է ընտանիքը, իսկ մասնագիտական բնագավառում նրանք ամենից հաճախ ընտրում են մանկավարժությունը, դաստիարակչությունը, խնամքը հիվանդների հանդեպ և մասնակցությունը բարեգործական գործունեության մեջ:
Գլեն Ուիլսոնը, հետևաբար, կարծում է, որ այնպիսի հասարակության գործունեությունը, որտեղ իշխանությունը հավասար բաժանված է կանանց և տղամարդկանց միջև, պարզապես անհնար է. դրա համար հարկ կլինի շրջանցել կենսաբանական տարբերությունները: Անել այդ օրենսդրական եղանակներով նշնակում է լրացուցի լարում առաջացնել հասարակության մեջ:
Իսկ հետաքրքրիր է' ինչ է ասում դոկտոր Ուիլսոնը Ինդիրա Գանդիի, Կորասան Ակինոյի, Բենադիր Բհուտտոյի, Մարգարեթ Թետչերի կամ, ասենք, Հիլարի Քլինթոնի մասին: Ըստ Ուիլսոնի' հենց Մարգարեթ Թետչեր երևույթը լիովին հաստատում է իր տեսությունը: Նրան անվանում էին «լավագույն տղամարդը» բրիտանական կառավարության մեջ: Նրա մասին պատմում էին, որ իր կանացի հմայքներն օգտագործում է որպես «հրետանային արկեր”, և սա բխում է տարածական մտածողությունից, սա կնոջ համար բնական չէ:
Մինչև վերջին տարիները կանայք պատրաստ էին հրաժարվել մասնագիտական կարիերայից հանուն ընտանիքի և երեխաների, պատրաստ էին հնարավորություն տալ իրենց ամուսիններին դրամ աշխատել և որոշումներ կայացնել: Այսօր հարցն այլ բովանդակություն է ստացել. եթե և կինը, և ամուսինը աշխատում են, ի հայտ է գաիս հավասար իրավունքների խնդիրը. երեխայի ծնվելուց հետո առաջանում են լուրջ տարաձայնություններ: Կինը ստիպված է լինում զոհել իր կարիերան և լծվել տնային հոգսերով: