Ընկերության լեզուն բառերը չեն, այլ իմաստները:
Հենրի Դավիթ Թերո
Սիրի՛ր, եթե ուզում ես սիրված լինել:
Բենջամին Ֆրանկլին
Հավատքով նայելու ճանապարհը աչքերը փակելն է պատճառների վրա:
Բենջամին Ֆրանկլին
Երևակայությունը տրված է մարդուն՝ որպես փոխհատուցում իր չունեցածի, հումորի զգացումը՝ որպես սփոփանք իր ունեցածի:
Օսկար Ուայլդ
Ոչ ոքի չարագործությունը չի արդարացնում և ոչ մի նպատակահարմարություն:
Թեոդոր Ռուզվելտ
Այն միտքը, որը միշտ զբաղված է, միշտ երջանիկ է: Սա է իրական գաղտնիքը, սա հրաշալի բաղադրատոմս է երջանկության համար:
Թոմաս Ջեֆերսոն
Ես ամիսներով և տարիներով մտածում ու մտածում եմ: Իննսունինն անգամ արդյունքը սխալ է, 100-րդին ես ճիշտ եմ:
Ալբերտ Էյնշտեյն
Առաջին սիրո կախարդանքը այն է, որ մենք տեղյակ չենք, թե այն մի օր վերջանալու է:
Բենջամին Դիզրայելի
Ամեն անգամ, երբ պատրաստվում եք ինչ-որ բան անել, չնայած որ բացի ձեզանից ոչ ոք չի իմանալու, ինքներդ ձեզ հարց տվեք, թե ինչպես կվարվեիք, եթե ողջ աշխարհը ձեզ նայեր:
Թոմաս Ջեֆերսոն
Հավատա՛ նրանց, ովքեր ճշմարտություն են փնտրում, կասկածի՛ր նրանց, ովքեր ասում են, որ այն գտել են:
Անդրե Գիդի
Երեխան հայրն է մարդկության:
Ուիլյամ Ուորդսորթ