Կնոջ կազմվածքը ձևավորում է նրա բնավորությունը: Ամերիկուհի անթրոպոլոգ Էլիզաբեթ Քեշդանը 30 տարի կատարած ուսումնասիրության արդյունքում եկել է եզրակացության, որ կնոջ բնավորությունը կարելի է որոշել նայելով նրա կազմվածքին: Պարզվում է, որ կնոջ կոնքերի լայնությունը խոսում է նրա ուժի մասին: Սակայն որքան լայն են կոնքերը, այնքան կինը հոգեպես ավելի թույլ է և հակառակը:

 

Քեշդանը ուսումնասիրել է ամերիկացի, ասիացի և եվրոպացի կանանց և գտել է որոշակի օրինաչափություններ, որոնք հատուկ են եղել բոլորին: Կանանց կոնքերի լայնությունը , հեզտհետե նվազում է պարզել է անթրոպոլոգը: Նա կարծում է,ո ր հենց դա է պատճառը, որ այժմ կանայք ավելի գործունյա են, ավելի մեծ բարձրունքների են հասնում և հաճախ ընտանիքում ունենում են թելադրողի դեր:

 

Այժմ, ըստ Քեշդանի, կանանց կազմվածքը հետզհետե փոխվում է. Կոնքերը նեղանում են, ընդհանուր կազմվածքը ուրվագիծը սլացիկ է դառնում, քանի որ բոլոր կանայք ձգտում են լինել, ոչ թե ուղղակի կին, այլ նաև ստանձնել տղամարդկանց որոշակի պարտականություններ: