Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր Է հուլիսի 10-ին ԱՊՀ-ի անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ քննարկել այդ ծառայությունների աշխատանքը:
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա ԱՊՀ-ի անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության 13-րդ նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ»,-ասված Է Կրեմլի մամուլի ծառայության հուլիսի 9-ի հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, Մոսկվայում հուլիսի 8-10-ն անցկացվում Է ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության հերթական նիստը: ՀՀ ԱԱԾ պատվիրակությունը խորհրդակցությանը կմասնակցի ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի գլխավորությամբ:
Խորհրդակցության ընթացքում կքննարկվեն միջազգային ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, ինչպես նաև ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների գործընկերային հարաբերությունների հեռանկարային զարգացման ուղիների և համագործակցության հրատապ այլ հարցեր:
Խորհրդակցության ավարտին, արդյունքների հիման վրա, կընդունվի համատեղ հուշագիր:
Նարեկ Գաբրիելյան